Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն կողմ է արտահայտվել Մոսկվայի և Վաշինգտոնի միջև բանակցություններ սկսելուն Ուկրաինայում զինված հակամարտությունը դադարեցնելու նպատակով:
«Ռուսաստանը և ԱՄՆ-ը պետք է նստեն բանակցությունների սեղանի շուրջ և դադարեցնեն այդ պատերազմը»,- երեքշաբթի օրը հայտարարել է Լուկաշենկոն:
Նա նշել է, որ ներկա դրությամբ բոլոր կողմերը համաձայն են ԱՄՆ-ի` Ուկրաինայի ճգնաժամի լուծմանը միանալու անհրաժեշտության հետ:
«Ես երեկ նաև կոնգրեսականներին եմ ասել` եթե ԱՄՆ-ը հետաքրքրված լինի այն բանում, որ Ուկրաինայում խաղաղություն լինի և պատրաստ լինի այդ ուղղությամբ կոնկրետ քայլեր անել, նրանք այնտեղ կգան որպես խաղաղապահներ և կկողմնորոշվեն Ռուսաստանի հետ»,- շարունակել է Լուկաշենկոն:
Նախագահը նաև ասել է, որ Եվրոպան դեմ չի լինի, եթե հարցը լուծվի խաղաղության ուղղությամբ: