Լոնդնոի «Չելսի»-ի գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն խոսել է իր և թիմի նախագահ Ռոման Աբրամովիչի հարաբերությունների մասին:
«Երբ նոր էի տեղափոխվել ակումբ, ես ու Աբրամովիչը հիանալի հարաբերություններ ունեինք: Բայց գործնական հարցերում տարաձայնություններ ունենում էինք:
Հիմա այդպիսի խնդիրներ չկան: Աբրամովիչը ինձ խնդրել է պայքարել գավաթների համար»,- ասել է Մոուրինյոն: