Թուրքական ընկերությունները կմասնակցեն «Թուրքական հոսք» գազատարի ցամաքային մասի կառուցմանը: Այս մասին հայտարարել է Թուրքիայի էներգետիկայի և բնական ռեսուրսների նախարար Թաներ Յըլդիզը, գրում է Anadolu գործակալությունը:
«Թուրքական ընկերությունները կմասնակցեն «Թուրքական հոսք» -ի կառուցմանը Թրակիայում: Ռուս գործընկերները գիտեն, որ մենք մեծ փորձ ունենք գազատարների կառուցման հարցում և ժամանակակից տեխնոլոգիաներ: Հույս ունենք, որ դա կօգտագործենք»,- հայտարարել է Յըլդիզը:
Նրա խոսքերով` Թուրքիան չի մասնակցի գազատարի ստորջրյա` Սև ծովի հատակով ձգվող մասի կառուցմանը: