Հնագետների միջազգային կոլեկտիվը հրապարակել է ամենամեծ ծովային աղետներից մեկի վերաբերյալ հաշվետվությունը: Խոսքը 1744-ին նավաբեկության ենթարկված «Վիկտորյա» նավի մասին է, որի տախտակամածին 1100 մարդ էր գտնվում: Ըստ գիտնականների` դրա պատճառը ոչ թե փոթորիկն էր, ինչպես կարծում էին նախկինում, այլ կառույցի թերություններն ու որակի չափանիշներին անհամապատասխան փայտը: Այս մասին հաղորդում է The Independent-ը:
Ուսումնասիրելով 2008-ին Լա Մանշից դուրս բերված բեկորները` հնագետները եզրակացրել են, որ նավաբեկության գլխավոր պատճառներից մեկը եղել է փայտի վիճակը, որից պատրաստված է եղել նավի կմախքը: Նշվում է, որ նյութը անհրաժեշտ կերպով չորացված և շինարարությանը պատրաստ չի եղել:
Ըստ հնագետների` սխալներ են եղել նաև նավի կառուցման ժամանակ: Համաձայն պատմական ժամանակագրության` բնութագրվել են նավի` ծովագնացության համար թույլ հատկանիշները: Նավն ունեցել է բավականին ծանրաբեռնված տախտակամած, ինչպես նաև բավականին զարգացած առագաստ կմախքի ներքին մասի անհամաչափության դեպքում: