2016-ին արքայական ընտանիքի ծախսերը իսպանացի հարկատուների համար 7.78 մլն եվրո կարժենան: Այս մասին ասել է Իսպանիայի ֆինանսների և պետական վարչակազմի նախարար Քրիստոբալ Մոնտորո Ռոմերոն հաջորդ տարվա բյուջեի նախագիծը ներկայացնելիս, գրում է TASS-ը:
Գերատեսչության ղեկավարը, սակայն, չի հստակեցրել, թե որքան գումար է նախատեսված արքայական ընտանիքի յուրաքանչյուր անդամի համար: Համաձայն երկրի սահմանադրության` թագավորն ամեն տարի պետբյուջեից «գումար է ստանում իր ընտանիքի ու պալատի համար և ազատ տնօրինում այն»: