Մադրիդի «Ռեալ»-ի հարձակվող Քարիմ Բենզեման դարձել է «Մանչեսթեր Յունայթեդ»-ի գլխավոր տրանսֆերային նպատակը:
Հաղորդվում է, որ մանկունյանցիները «Բարսելոնա»-ի հարձակվող Պեդրոյի տրանսֆերը ձեռք բերելուց հետո միանգամից կսկսեն զբաղվել ֆրանսիացու հարցով:
Կատալոնացի հարձակվողը պետք է Մանչեսթեր կտեղափոխվի արդեն այս շաբաթ, իսկ հետո «Յունայթեդ»-ը ամբողջությամբ կկենտրոնանա «Ռեալ»-ի հետ բանակցությունների վրա: