Ռիհաննան իր ամառային արձակուրդը որպես կանոն անցկացնում է հայրենի Բարբադոսում, որտեղ նա ամեն տարի՝ օգոստոսի սկզբին մասնակցում Crop Over ավանդական փառատոնին, հայտնում է Spletnik-ը:
Բերքահավաքի ավարտին նվիրված աղմկոտ հանդիսավոր արարողությանը Ռիհաննան հայտնվել է աներևակայելի սեքսուալ և անկեղծ հագուստով` անգին քարերով զարդարված մինի-բիկինիով և փետուրներով ու թևերով զարդարված գլխի զարդարանքով:
Ի դեպ, փառատոնում Ռիհաննան հայտնվել է Լյուիս Հեմիլթոնի հետ: Ասում են, որ մրցավազորդը վաղուց է տարված Ռիհաննայով և նույնիսկ նրա նախկին ընկերուհի Նիկոլ Շերզինգերը դերասանուհու մեջ տեսել է վտանգավոր մրցակցություն: