Թբիլիսիի կենտրոնում այրվում է շինարարական նյութերի ամենախոշոր շուկան: Հրդեհը հանգցնում են 15 հրշեջ- հաշվարկներ և երկու ուղղաթիռ, կան տուժածներ: Այս մասին գրում է RIA Novosti-ն`վկայակոչելով երկրի արտակարգ իրավիճակների ծառայությանը:
Կրակը բռնկվել է երեքշաբթի օրը`շուկայի կենտրոնում գտնվող ներկերի պահեստում, Թբիլիսիի կեսն ընկղմված է սև ծխի մեջ: Իրավապահները տարհանել են պահեստին հարակից տարածքում գտնվող մարդկանց:
«15 մարտական հաշվարկ է աշխատում հրդեհը հանգցնելու ուղղությամբ, գործընթացին միացել են ուղղաթիռները: Տուժածների հստակ թիվը դեռևս հայտնի չէ»,-ասվում է հաղորդագրությունում:
Նշվում է, որ 5 մարդ է տուժել, այդ թվում`մեկ հրշեջ: Տուժածները հասցվել են մոտաա հիվանդանոցներ`այրվածքներով և թունավորմամբ: Երկու մարդ համարվում է անհետ կորած: