Նորվեգական Սելյուր քաղաքում գտնվող Seljord Folkehogskule քոլեջը բացել է վիկինգների դպրոց: Քոլեջի տնօրեն Արվե Հուսբուն բացատրել է, որ «Գահերի խաղը» և «Վիկինգներ» սերիալների շատ երկրպագուներ գոնե ինչ-որ բան կսովորեն այն ժամանակի ոգով, օրինակ դարբնություն: Հենց այդպիսի մարդկանց համար ստեղծել են ուսուցման նոր ծրագիր:
The Local պարբերականի տեղեկատվությամբ, այդ դպրոցն արդեն աշխատում է մի քանի ամիս և բավականին հայտնի է: Այդ հատուկ կուրսում բոլոր ցանկացողներին կսովորեցնեն պատմական արհեստներ, ինչպես նաև տարբեր արարողություններ, օրինակ կենդանիների զոհաբերում ձմեռային տոների ժամանակ: