Այսօր Մոսկվայի «Սպարտակ»-ի մարզչական շտաբը և ֆուտբոլիստները այցելել են գարեջուր արտադրող ընկերության գործարան: Էքսկուրսիայի շրջանակում խաղացողներին պատմել են գարեջրի արտադրության մասին, իսկ դրանից հետո ֆուտբոլիստները գարեջուր են համտեսել:
Հիշեցնենք, որ երեկ «Սպարտակ»-ը Ռուսաստանի առաջնության երրորդ տուրում Հայաստանի ազգային հավաքականի հարձակվող Յուրա Մովսիսյանի խփած միակ գնդակի շնորհիվ հաղթանակի հասավ Կազանի «Ռուբին»-ի նկատմամբ: