Tuesday, 16 04 2024
01:00
«Բոլոր կենդանիներն անկել են». հրդեհի հետևանքները Եվպատորիայի կենդանաբանական այգում
Տուժող է ճանաչվել ՔՊ 5 անդամ
Իսրայելին հարվածելուց հետո Իրանն ավելի բաց է խոսում արտաքին դերակատարների դեմ
00:45
Փարիզը խորհրդակցությունների համար հետ է կանչում Ադրբեջանում իր դեսպանին
Կեղծված փողով գնել է երկու բանկա մուրաբա և մեկ լիտր գինի
Ադրբեջանը վերադառնո՞ւմ է ԵԽԽՎ
Երեխան անզգուշաբար վայր է ընկել 2-րդ հարկի հարևանի տան «կազիրյոկի» վրա, ապա գետնին
Մոսկվայից Վրաստանին «ստալինիզմ» են մաղթում. «ռուսական օրենքի» շահառումները
Մեր քայլերը պետք է պարզ լինեն Իրանին. անորոշությունը նվեր է «զախարովաներին»
Խուզարկություն՝ Առողջապահության նախարարությունում և Ուիգմոր կլինիկայում․ տնօրենը բերման է ենթարկվել
Մեկնարկել է ռուսական խաղաղապահ կոնտինգենտի դուրսբերման գործընթացը
00:15
«Իսրայելի և Իրանի հակամարտությունը Մերձավոր Արևելքը հասցրել է «անդունդի եզրին»». Բորել
00:00
Սերբիայի նախագահն Ալիևից օգնություն է խնդրել
Բագրատունյաց փողոցում 22 ավտոտնակ կքանդվի, տարածքը կբարեկարգվի
Սևանա լիճ թափվող գետերում դիտվել է ջրի ելքերի որոշակի ավելացում
Նման քաղաքական որոշում չկա, դա իմ անձնական կարծիքն է. Անդրանիկ Քոչարյանը` Ցեղասպանության զոհերի ցուցակներ կազմելու մասին
Էրդողանը նշել է Իսրայելի և Իրանի միջև լարվածության պատասխանատուի անունը
Վարդան Այվազյանը անցնում է ապօրինի գույքի բռնագանձման գործով
Ռուսաստանի «ուղղահայացը» եւ Արեւմուտքի «զուգահեռականը». ռուսական զորախումբը հեռանու՞մ է ԼՂ-ից
Սահմանազատումը, 4 գյուղերը ռուս-ադրբեջանական հիբրիդային կոնցեպտներ են, Բաքվին խաղաղություն պետք չէ
Վրաստանը փորձում է բարձրացնել իր գինը. ի՞նչ ռիսկեր կան Հայաստանի համար «թանկացումների» այս փուլում
21:50
Ամստերդամի քաղաքապետը կոչ է արել կարգավորել կոկաինի և էքստազիի վաճառքը
21:40
Լուկաշենկոն երեք շրջանների նահանգապետերին սպառնացել է հաշվեհարդարով
21:30
Ղազախստանում հեղեղումների պատճառով պետական միջոցների խնայողության խիստ ռեժիմ է մտցվել
21:20
Պուտինը Ռայիսիի հետ զրույցում Իրանի և Իսրայելի խելամիտ զսպվածության հույս է հայտնել
Բաքվի հանցանքները՝ ՄԱԿ-ի դատարանում. ինչ արդյունքներ ակնկալել
21:10
Իրանն իր հարևանների անվտանգությունը համարում է իր անվտանգությունը․ դեսպան Սոբհանի
Երեւան-Էր Ռիյադ. կլինի՞ բարձր մակարդակի պայմանավորվածություն
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
20:50
Պենտագոնի ղեկավարն առաջին հեռախոսազրույցն է ունեցել Չինաստանի պաշտպանության նոր նախարարի հետ

«Շոռի» որդին դանակահարել է նախկին բռնցքամարտիկ «Ճիճուին»՝ հորը մականունով դիմելու համար

Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում Մեսրոպ Մակյանի նախագահությամբ ավարտվեց Իշխան Ա.-ի և Արման Ս.-ի գործի դատական քննությունը:

27-ամյա Իշխանը մեղադրվում էր տուժողի՝ Արմանի առողջությանը դիտավորությամբ ծանր վնաս հասցնելու համար՝ ՀՀ քրեական օրենսգրքի 112 հոդվածի 1-ին մասով:

35-ամյա Արմանը ոչ միայն տուժող էր, նա միաժամանակ նաև գործով երկրորդ ամբաստանյալն էր, մեղադրվում էր խուլիգանության համար՝ ՀՀ քրեական օրենսգրքի 258 հոդվածի 1-ին մասով: Կալանքի տակ էր միայն Իշխանը: Արմանի խափանման միջոցը ստորագրությունն էր չհեռանալու մասին:

Ըստ մեղադրանքի՝ 2014 թվականի նոյեմբերի 2-ին, ժամը 22-ի սահմաններում Արմանն իր ընկերներ Հայկի ու Կարենի հետ գնացել է Կիլիկիա թաղամաս՝ Իշխանի հայրիկի հետ ունեցած տարաձայնության վերաբերյալ պարզաբանում կատարելու:

Նրանք գնացել են Իշխանենց տան մոտ: Արմանը հեռախոսազանգով դուրս է կանչել Իշխանի հայրիկին, վիճաբանության մեջ է մտել նրա հետ, տվել է հայհոյանքներ՝ կոպիտ կերպով խախտելով հասարակական կարգը, խանգարելով մարդկանց անդորրը:

Աղմուկը լսելով՝ տնից դուրս է եկել Իշխանը, տեսել է, որ իր հայրիկի հետ վիճաբանում են, հայհոյում են նրան:

Զայրանալով՝ Իշխանը իր ձեռքին եղած դանակով մեկ հարված է հասցրել Արմանի որովայնի ձախ հատվածին՝ պատճառելով որովայնի ձախ կողմնային պատի ծակած-կտրած, արյունահոսող, թափանցող վերք՝ հաստ աղու և երիկամի վնասումով՝ Արմանի առողջությանը հասցնելով ծանր վնաս:

Դատարանում Իշխանը առաջադրված մեղադրանքում իրեն մեղավոր չի ճանաչել: Նա հայտնել է, թե դիտավորություն չի ունեցել տուժողի առողջությանը ծանր վնաս հասցնելու:

Ըստ Իշխանի՝ ինքը դեպքի պահին նստած էր իրենց հյուրասենյակում ու դանակով միրգ էր կտրում: Հանկարծ քույրը ճչացել է: Ինքը անմիջապես դուրս է վազել՝ դանակը ձեռքին:

Տեսել է, որ յոթ-ութ տղա շրջապատել են իր հայրիկին ու վիճում են նրա հետ, հայհոյում են նրան:

Ըստ Իշխանի՝ ինքն իր հայրիկին դեռ այդպես խեղճացած չէր տեսել: Բացի այդ՝ ինքը խիստ ցավագին է ընդունում, երբ իրեն կամ իր հարազատներին հայհոյում են, ինքը պատկերացնում է այդ հայհոյանքը և զայրույթից կորցնում է իրեն:

Հիմա էլ, հենց դուրս է եկել, Արմանը հայհոյել է իր հայրիկին ու իրեն: Ինքը զայրացել է, կորցրել ինքնատիրապետումը: Այդ ժամանակ տեսել է, որ Արմանը ձեռքը տարավ դեպի գրպանը: Ինքը այդ պահին մտածել է, թե նա գրպանից զենք կամ դանակ է ուզում հանել ու հարվածել իր հայրիկին կամ իրեն: Ինքն իմացել է, որ Արմանի մականունը «Ճիճու» է, որ նա նախկինում դատված է եղել «մարդ խփելու համար»: Դրա համար է վախեցել նրա շարժումից ու ձեռքի դանակով մեկ անգամ հարվածել է նրան:
Դրանից հետո անասելի կերպով թուլացել է, նստել ու մեջքը հենել է ծառին: Հետո մեքենայով հեռացել է՝ ճանապարհին մի քանի փսխելով:

Դատարանում Իշխանը, տեսնելով կալանքի տակ չգտնվող Արմանի գոտկատեղում ամրացված հեռախոսի պատյանը՝ հիշեց, որ հենց այդ պատյանին էր տարել Արմանը ձեռքը, իսկ ինքն այդ պատյանը զենքի պատյանի տեղ էր դրել ու ինքնապաշտպանական «քայլ էր կատարել» դանակով:

Իշխանի շահերի պաշտպանի միջնորդությամբ Արմանը դատական այս նիստին դատարանին ներկայացրեց իր հեռախոսի պատյանը, ասաց, որ դեպքի պահին պատյանը, իրոք, ամրացված է եղել իր գոտկատեղին, ու ինքը ձեռքը տարել է դեպի հեռախոսը:

Պատյանը ճանաչեց նաև Իշխանը, ասաց, թե հենց այդ պատյանն է ինքը ուշ երեկոյան զենքի պատյանի տեղ դրել:

Պաշտպանի միջնորդությամբ՝ Արմանի հեռախոսի պատյանը իրեղեն ապացույց ճանաչվեց դատարանի կողմից, դրվեց ծրարի մեջ, փակվեց ու կցվեց քրեական գործին:

Արմանի շահերի պաշտպանի ներկայացնելով՝ Արմանի վեճը Իշխանի հայրիկի հետ կապված է եղել այն բանի հետ, որ Արմանը իրենից տարիքով այդ մարդուն մականունով դիմել, ասել է՝ «Շոռ», Իշխանի հայրը զայրացել է նրա վրա: Ահա այդ հարցի պարզաբանման համար էլ Արմանը ընկերների հետ ուշ երեկոյան «այցելել է» Իշխանենց ու բարձրաձայն հայհոյանքներ է հնչեցրել նրանց տան մոտ:

Մինչ դատական նիստի սկսվելը Արմանը խոսակցության ժամանակ նշեց, թե ինքը ժամանակին զբաղվել է բռնցքամարտով, շատ մրցումների է մասնակցել, ու մեր երկրի դրոշը իր հաղթանակներով բարձրացրել են: Նա ասաց, թե Օլիմպիական խաղերի մասնակից չի եղել, բայց աշխարհի շատ երկրներում է մրցամարտերի մասնակցել: Ներկայումս սպորտի ասպարեզում չի, մարզչական աշխատանք էլ չի անում, որովհետև մարզիչները շատ ցածր աշխատավարձ են ստանում…

Դատարանը ավարտված հայտարարեց դատաքննությունը և անցավ կողմերի ճառերի ունկնդրմանը:

Մեղադրող դատախազ Վ. Հարությունյանը հաստատված գնահատեց ամբաստանյալների մեղքը, նշեց, որ նրանք կատարել են հանրային մեծ վտանգավորություն ունեցող արարքներ ու պետք է ենթարկվեն քրեական պատասխանատվության:

Որպես նրանց պատասխանատվությունն ու պատիժը մեղմացնող հանգամանք՝ մեղադրողը նշեց, որ Իշխանի խնամքի տակ է մեկ, իսկ Արմանի խնամքի տակ՝ երկու մանկահասակ երեխա: Նրանք երկուսն էլ դրական են բնութագրվում:

Մեղադրողը միջնորդեց նրանց մեղավոր ճանաչել մեղսագրված արարքների համար, Իշխանին դատապարտել 4 տարի ազատազրկման, իսկ Արմանին՝ 50 հազար դրամ տուգանքի:

Իշխանի շահերի պաշտպանը նշեց, որ իր պաշտպանյալի արարքը սխալ է որակված: Իշխանը դիտավորությամբ տուժողի առողջությանը ծանր վնաս չի հասցրել: Նա տանը նստած է եղել, երբ Արմանն ընկերների հետ նրա տան մոտ է եկել, դուրս կանչել նրա հայրիկին, վիրավորել ու հայհոյել:

Իշխանը դուրս է եկել ու ցանկացել է պաշտպանել իր հայրիկին: Նա հուզական լարված վիճակի մեջ է եղել հայհոյանքների պատճառով: Նաև տեսել է, որ Արմանը ձեռքը տանում է դեպի գոտկատեղը, մտածել է, թե նա զենք է հանում…

Նախաքննական մարմինը և դատարանը, ըստ պաշտպանի, անհիմն մերժել են պաշտպանական կողմի միջնորդությունը՝ Իշխանի նկատմամբ դատահոգեբուժական-դատահոգեբանական համալիր փորձաքննություն նշանակելու վերաբերյալ, մինչդեռ մասնագիտական եզրակացությամբ հնարավոր է՝ հաստատվեր, որ դանակով հարվածը Իշխանը հասցրել է հոգեկան խիստ հուզմունքի վիճակում:

Պաշտպանը միջնորդեց առաջադրված մեղադրանքում արդարացնել Իշխանին, նրա արարքին տալ ճիշտ քրեաիրավական գնահատական:

Արմանի շահերի պաշտպանը նույնպես այն կարծիքը հայտնեց, որ իր պաշտպանյալը չի կատարել մեղսագրված արարքը: Նա ոչ թե կոպիտ կերպով խախտել է հասարակական կարգը, այլ անձնական բնույթի վեճի մեջ է մտել Իշխանի հայրիկի հետ: Դեպքի վայրում Արմանի ընկերները չեն խառնվել վեճին: Իսկ Արմանի հայհոյանքները ոչ ոք չի լսել: Հարևանները դուրս են եկել ու նկատողություն են արել միայն աղմուկի պատճառով, Արմանն ու ընկերներն էլ ներողություն են խնդրել:

Պաշտպանը միջնորդեց առաջադրված մեղադրանքում արդարացնել Արմանին:

Իշխանն իր վերջին խոսքում ասաց, որ դիտավորություն չի ունեցել Արմանի առողջությանը ծանր վնաս հասցնելու: Իսկ Արմանն էլ ասաց, թե խուլիգանություն չի կատարել, միաժամանակ ասաց, թե Իշխանից բողոք, պահանջ չունի, խնդրում է, որ դատարանը նրան մեղմ պատժի:

Դատարանը հաստատված գնահատեց Իշխան Ա.-ի և Արման Ս.-ի մեղքը մեղսագրված արարքներում:

Իշխանը մեղավոր ճանաչվեց ՀՀ քրեական օրենսգրքի 112 հոդվածի 1-ին մասով և դատապարտվեց 3 տարի 6 ամիս ազատազրկման: Պատժի սկիզբը՝ 2014 թվականի նոյեմբերի 4-ից:

Արմանը մեղավոր ճանաչվել ՀՀ քրեական օրենսգրքի 258 հոդվածի 1-ին մասով և դատապարտվեց 40 հազար դրամ տուգանքի:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում