ՄԱԿ-ի պաշտոնական ներկայացուցիչը հաստատել է, որ ԴԱԻՇ (Իրաքի և Շամի իսլամական պետություն) ահաբեկչական կազմակերպությունը կոշտ գներ է սահմանել կանանց և երեխաների ստրկության վաճառքի համար: Հակամարտությունների գոտում սեռական բռնությունը կանխելու հարցերով ՄԱԿ-ի հատուկ հանձնակատար Զայնաբ Բանգուրայի խոսքերով`փաստաթղթում արտացոլված են իրական գործարքները: Այս մասին հաղորդում է Bloomberg-ը:
Փրայ լիստն առաջին անգամ հրապարակվել է 2014-ի նոյեմբերին, սակայն դրա իսկությունը չէր հաջողվում ճշտել: Փաստաթղթում խոսքը եզիդի և քրիստոնյա համայնքների գերի ներկայացուցիչների մասին էր:
Բանգուրայի խոսքերով`նախևառաջ գերիներից իրենց համար ստրուկներ են ընտրում գրոհայինների առաջնորդները, ապա նրանց առաջարկում են վաճառքի՝ Մերձավոր Արևելքից եկած հաճախորդներին, իսկ մյուսներին կարող են գնել շարքային գրոհայինները: