Այսուհետ «Ո՛չ թալանին» քաղաքացիական նախաձեռնության գործունեությանը և հետագա քայլերին կարելի է ծանոթանալ ինտերնետային տիրույթում: Այսօրվանից գործարկվել է www.vochtalanin.am կայքը, որը «Ո՛չ թալանին» քաղաքացիական նախաձեռնության պաշտոնական վեբ կայքն է:
Այնտեղ տեղադրվում են նախաձեռնող խմբի մամուլի ասուլիսները, հայտարարությունները, պետական տարբեր գերատեսչություններին ուղղված նրանց նամակներն ու դրանց պատասխանները, ինչպես նաև այլ հրապարակումներ, տեսանյութեր ու հայտարարություններ: