Հայտարարվել են National Geographic Traveler-2015 ֆոտոմրցույթի հաղթողների անունները՝ հայտնում է korrespondent.net-ը:
Այս տարի հաղթել է մեքսիկացի լուսանկարիչ Անուար Պատային «Կետերի կախարդիչները» աշխատանքի համար: Մասնակիցների բոլոր լուսանկարները հրապարակված են National Geographic-ի կայքում:
Հաղթողը կկարողանա 8-օրյա արշավ կազմակերպել դեպի Պանամայի ջրանցք և Կոստա Ռիկա:
Երկրորդ տեղը գրավել է Ֆեյսալ Ազիմը՝ Բանգլադեշից, «Մանրախիճով աշխատողները» լուսանկարի համար: Նա 6-օրյա ֆոտոարշավ կկատարի Յելլոուսթոունում:
Երրորդ տեղում Ահմեդ ալ-Թոքին է՝ Օմանից, «Արդահ ուղտը» լուսանկարի համար: Լուսանկարիչը որպես մրցանակ ստացել է առագաստանավով 6-օրյա ֆոտոարշավի հնարավորություն ԱՄՆ Մեն նահանգի մերձափնյա տարածքի երկայնքով:
Ժյուրին ևս 7 մրցութային աշխատանք է ընտրել, որոնց հեղինակները կստանան 200 դոլարի սերտիֆիկատ: