47-ամյա տղամարդը հարբած վիճակում կնոջը ծեծել է «Կիսաբաց լուսամուտ» հաղորդաշարում իր անունը շահարկելու համար:Այս մասին գրում է «Փաստինֆո»-ն:
Ըստ մեղադրանքի՝ Կ.Խեչոյանը, 2015 թվականի մայիսի 24-ին՝ ժամը 18-ի սահմաններում, գտնվելով ալկոհոլի ազդեցության տակ, Լոռու մարզի Արջուտ գյուղի իր տանը, զավակներին չդաստիարակելու և նախկինում իր անունը «Կիսաբաց լուսամուտ» հաղորդաշարում շահարկելու պատճառով, կենցաղային հարցերի շուրջ վիճաբանել է կնոջ հետ, որի ընթացքում ձեռքերով և ոտքերով հարվածել է նրա դեմքին, մարմնի տարբեր մասերին և պատճառել առողջության թեթև վնասի հատկանիշներ պարունակող մարմնական վնասվածքներ:
Ըստ դատաբժշկական փորձաքննության՝ կնոջը պատճառվել է զույգ ակնակապիճների, ազդրերի, աջ բազկի, ձախ սրունքի շրջանների արյունազեղումների, քթոսկրերի կոտրվածքների ձևով վնասվածքներ:
Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում