Hraparak.am-ի տեղեկություններով այս պահին լարված իրավիճակ է Արարատի մարզի Խարբերդ գյուղում: Բնակիչները փողոց են դուրս եկել եւ պատրաստվում են փակել մայրուղին՝ պատկան մարմինների ուշադրությունը սեւեռելով խմելու ջրի իրենց խնդրի վրա: Այս համայնքը երեք ամիս է գրեթե զրկված է խմելու ջրից, իսկ վերջին երկու շաբաթների ամառային տապին բնակիչները օրվա ընթացքում լավագույն դեպքում 1-2 ժամ ջուր են ունենում:
Բազմաթիվ խարբերդցիներ այս պահին հավաքվել են գյուղապետ Կամո Կակոյանի աշխատասենյակում եւ պահանջում են լուծում տալ իրենց խնդրին.«Մենք ստեղ դարձել ենք սուտասաններ, չգիտենք ինչ պատասխան տանք գյուղացիներին, ամեն օր ոտքի են կանգնում, հանդարտեցնում ենք,բայց…Առավոտից իրիկուն զանգում ենք ջրային տնտեսություն, 1-85, բոլորն այդ համարներն անգիր են արել, մեկ է , էլի խնդիրը չի լուծվում»,-վրդովված ներկայացրեց գյուղապետ Կակոյանը, պատկան մարմինները նրան փոխանցել են, որ ջրի պակաս կա.
Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում