Չինացի գիտնականները հյուսիսարևմտյան Սինցզյանում՝ մոլորակի ամենաչոր վայրերից մեկում, հայտնաբերել են, ինչպես իրենք են կարծում՝ հսկայական թաքնված օվկիանոս անապատի տակ: Դրանում աղի պարունակությունը կարող է 10 անգամ շատ լինել, քան ԱՄՆ 5 Մեծ լճերում: Այս մասին հայտնում է sci-tech.club-ը:
Բացահայտումն արվել է Թարիմյան իջվածքում՝ Կենտրոնական Ասիայի խոշորագույն և ամենաչոր ավազանային լանդշաֆտում: Ըստ գիտնականների՝ ջուրը բարձրացել է ձյան հալվելուց հետո՝ լեռներից հոսելով ավազանի շուրջը:
«Դա ջրի սարսափեցնող քանակություն է… նախկինում ոչ ոք նույնիսկ պատկերացնել չէր կարող ավազի տակ այսքան ջուր,- ասել է պրոֆեսոր, հետազոտության հեղինակ Լի Յանը Չինաստանի գիտությունների ակադեմիայի էկոնոմիկայի և աշխարհագրության ինստիտուտից:- Անապատի մեր սահմանումը, հնարավոր է, պետք լինի փոխել»: