Friday, 19 04 2024
Ռուսների պլան Բ-ն չաշխատեց. մենք դառնում ենք Արևելյան Եվրոպա
Ինչպե՞ս են այս տարի նշելու քաղաքացու օրը. «Հրապարակ»
Ինչո՞ւ ուղղաթիռով. «Հրապարակ»
ՊԵԿ նախկին փոխնախագահը հրավիրվել է դատախազություն. «Հրապարակ»
Օֆերտան պայթեց. Ավանեսյանի ձախողումը. «Ժողովուրդ»
Մասնակցե՞լ, թե՞ չմասնակցել «պառադին». «Հրապարակ»
Ի՞նչ է փոխվել. Ինչո՞ւ Փաշինյանը հետողորմյա արեց. «Հրապարակ»
Հիվանդանոցներում պետպատվերով բուժումները կասեցվել են. քաոս. «Ժողովուրդ»
Երեւանի կարեւոր, բայց ուշացած արձագանքը
01:00
«G7-ին անհրաժեշտ է հնարամտություն և ճկունություն». Քեմերոն
00:45
Քենիայում վթարի է ենթարկվել ուղղաթիռ, որում գտնվել է երկրի պաշտպանության ուժերի պետը
00:30
Թեհրանի պատասխան գործողություններն ավարտվել են
00:15
ԱՄՆ-ն դեմ կքվեարկի ԱԽ առաջարկած բանաձևին
Սոչիի դատարանը կալանավորել է հումորիստ Ամիրան Գևորգյանի սպանության մեջ կասկածվողին
Քաշքշել, ոտքերով հարվածել և կոտրել են «Թաեքվենդոյի ֆեդերացիայի» նախագահի քիթը
Միակողմանի զիջումները դառնում են երկկողմանի՞. նոր սցենար է գործում
Երևանում ծեծի են ենթարկել բանկի կառավարչին և աշխատակցին
Ռուսները գնում են վերադառնալու համար. «Նոյեմբերի 9»-ի պատրվակը պետք է չեզոքացնել
Վթար, գազի արտահոսք. 29 հոգու մեղվի խայթոցից տեղափոխել են հիվանդանոց
ԵՄ դիտորդները մնացել են Մոսկվայի և Բաքվի կոկորդին
«Եկան, տվեցին, գնացին». ռուսական կողմը փորձում է լղոզել իր ձախողումը
Երևանից հստակ արձագանք ենք ակնկալում ԱՄՆ-ի և ԵՄ-ի հետ պայմանավորվածությունների մասին․ Զախարովա
«Ղարաբաղի հայերը պետք է վերադարձի հնարավորություն ունենան». Զախարովա
Տոբոլ գետի ջրի մակարդակը կրկին բարձրացել է. մի շարք բնակավայրերի բնակիչներ կտարհանվեն
Չզարմանաք, եթե ՌԴ բազան փոխարինվի ՆԱՏՕ-ի զորքով. Զախարովա
36 կգ. ոսկի, 293 մլն ռուբլի. ով է Ռուսաստանից ուղղորդել
23:30
Իրանը մտադիր է ամրապնդել Ռուսաստանի հետ ռազմական համագործակցությունը. դեսպան
ՀՀ ՄԻՊ-ը մասնակցել է Մարդու իրավունքների ազգային հաստատությունների եվրոպական ցանցի կառավարման խորհրդի առցանց նիստին
Թուրքիայում 5.6 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել
Ստոլտենբերգը հայտարարել է՝ ՆԱՏՕ-ն աշխատում է ավելի շատ հակաօդային պաշտպանության համակարգեր ուղարկել Ուկրաինա

ԲՀԿ-ի փոխարեն Ծառուկյանը կհովանավորի ՀՅԴ-ին

Հուլիսի 24-ին ԲՀԿ նախկին նախագահ Գագիկ Ծառուկյանը այցելել էր Բեյրութ և, ըստ պաշտոնական տեղեկատվության, հանդիպում ունեցել տեղի հայ համայնքի և Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոս Արամ Ա-ի հետ: Այդ հանդիպման ժամանակ էլ Ծառուկյանը իր անունը կրող հիմնադրամի անունից 500 հազար դոլար է նվիրել կաթողիկոսությանը, որի մի մասը կօգտագործվի սիրիահայերի կարիքների համար:

Կարելի է կարծել, որ նույնիսկ քաղաքականությունից դուրս գալուց հետո Ծառուկյանը չի կարող առանց բարեգործության, որ բարեգործությունը նրա համար կենսակերպ է դարձել, և նա անգամ առանց քաղաքական շահախնդրության հարյուր հազարներ է նվիրաբերում Անթիլիասի կաթողիկոսությանը: Բայց Ծառուկյանի բեյրության լուսանկարները, որոնցում նա պատկերված է Լիբանանի ՀՅԴ կառույցի պատասխանատուների ընկերակցությամբ, հուշում են, որ Ծառուկյանը շարունակում է բարեգործությամբ զբաղվել բացառապես քաղաքական ենթատեքստով, և եթե նախկինում նա բարեգործություն էր անում հանուն ԲՀԿ-ի, ապա հիմա փոխվել է հասցեատերը, և Ծառուկյանի հովանավորյալն այժմ ՀՅԴ-ն է: Նույնիսկ Բեյրութի ոչ դաշնակցական կառույցներն են պնդում, որ Ծառուկյանի կողմից նվիրաբերված գումարից 200 հազարը հատկացվել է անմիջականորեն Բեյրութի ՀՅԴ կառույցին, չնայած մեծ հաշվով՝ Անթիլիասի կաթողիկոսության և ՀՅԴ բյուրոյի միջև մեծ տարբերություն չկա, և դրա ապացույցը դարձյալ Ծառուկյանի բեյրության լուսանկարներն են, որոնցում եթե Ծառուկյանի մի կողմում կանգնած էր Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոս Արամ Ա-ն, ապա մյուս կողմում՝ ՀՅԴ բյուրոյի ներկայացուցիչ Հրանտ Մարգարյանը և ՀՅԴ քաղաքական ու հոգևոր կառույցների ղեկավարները:

Կես միլիոն դոլար տրամադրելով Դաշնակցությանը՝ կարևոր չէ, թե որ երկրում, արդյոք Ծառուկյանը քաղաքականություն վերադառնալու հա՞յտ է ներկայացնում՝ այդպիսով անտեսելով Սերժ Սարգսյանի՝ քաղաքականությամբ չզբաղվելու արգելքը: Ամենայն հավանականությամբ՝ ոչ: Ավելի իրատեսական է, որ Ծառուկյանը ՀՅԴ-ի ֆինանսավորմամբ է զբաղվում Սարգսյանի համաձայնությամբ, եթե ոչ՝ հորդորով:

Ճիշտ է, փետրվարի 12-ի իրադարձություններից հետո ՀՅԴ-ն հսկայական ջանք է գործադրել Ծառուկյանին Սերժ Սարգսյանի հետ հաշտեցնելու և նրան վերահաս կալանավորումից և կուլակաթափությունից ազատելու համար, ինչի մասին հրապարակայնորեն հայտարարեցին ինչպես Հրանտ Մարգարյանը, Աղվան Վարդանյանը, այնպես էլ ՀՅԴ-ական այլ գործիչներ, և այդ ծառայությունների դիմաց Ծառուկյանը պետք է վարձահատույց լիներ ՀՅԴ-ին, սակայն Ծառուկյանը դա կարող էր անել ոչ հրապարակայնորեն: Բայց Գագիկ Ծառուկյանի աջակցությունը ՀՅԴ-ին հրապարակայնացնելը պետք է ոչ միայն Ծառուկյանին, ով սիրում է հայտնվել հեռուստատեսային նորությունների ժապավենում, այլ նաև ՀՅԴ-ին:

Դաշնակցությունը վերջին շրջանում լուրջ նյութական դժվարությունների մեջ էր, քանի որ Սփյուռքը այլևս չէր վստահում կուսակցության հայաստանյան քաղաքականությանը: Անընդհատ տեղեկություններ էին հայտնվում, որ Սփյուռքի տարբեր դաշնակցական կառույցներ և գործիչներ մտադիր են անվստահություն հայտնել ՀՅԴ բյուրոյի ներկայացուցիչ ընկեր Հրանտին՝ համարելով, որ հենց նա է իշխանության հետ կուսակցության սերտաճման և դրա հետևանքվ կուսակցության հեղինակազրկման պատասխանատուն: Չնայած այդ փորձերի ձախողմանը, միևնույն է՝ Սփյուռքի ՀՅԴ-ական միջավայրում ՀՅԴ ղեկավարի հեղինակությունը կասկածի տակ էր դրված:

Ծառուկյանին տանելով Բեյրութ և նրա հետ նկարվելով՝ Հրանտ Մարգարյանը ուզում է Սփյուռքի որոշ ընկերների ցույց տալ, որ ինքն այլևս չունի նրանց օժանդակության կարիքը և ավելին՝ կարող է ինքնուրույն հոգալ կուսակցության ծախսերը՝ ոչ միայն Հայաստանում այլ նաև Սփյուռքում: Ծառուկյանին ինտեգրելով դաշնակցական միջավայրին՝ ՀՅԴ պատասխանատուները հույս ունեն, որ առաջիկա խորհրդարանական ընտրություններում հնարավորություն կունենան հօգուտ իրենց օգտագործել Ծառուկյանի ոչ միայն նյութական, այլ նաև վարչական և քարոզչական ռեսուրսները: Եվ միայն այդ դեպքում է հնարավոր, որ ՀՅԴ-ն խորհրդարանում ոչ թե 5 տոկոսանց, այլ անհամեմատ ավելի մեծ ներկայացվածություն ունենա:

Այս համագործակցության հրապարակայնացումը Գագիկ Ծառուկյանին կարող է պետք լինել մեկ այլ տեսակետից ևս: Ծառուկյանը տևական ժամանակ բավական բարդ և լարված հարաբերություններ ունի Հայ Առաքելական եկեղեցու և հատկապես Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ի հետ: Օգնելով Անթիլիասի կաթողիկոսությանը և լուսանկարվելով Արամ Ա-ի հետ՝ Գագիկ Ծառուկյանը դրանով ցույց է տալիս, որ իր խնդիրը անձամբ Գարեգին Բ-ի հետ է, և այդ լարված հարաբերությունների արդյունքում Էջմիածինը զրկվում է հարյուր հազարավոր դոլարներից, որոնք բաժին են հասնում Անթիլիասին:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում