Թուրքական Dünya Bülteni լրատվական կենտրոնի փոխանցմամբ՝ թուրքական ոստիկանությունն այսօր հատուկ գործողություն է սկսել Ստամբուլի մի շարք թաղամասերում։ Ոստիկանության աշխատակիցները միաժամանակ այցելել են ընդհանուր առմամբ 13 թաղամաս։ Գործողությունն իրականացվել է վաղ առավոտյան։
Տվյալ գործողությանը մասնակցել են նաև հատուկջոկատայիններ ու ոստիկանական ուղղաթիռներ։ Գործողության ժամանակ ձերբակալվել են մեծ թվով մարդիկ, որոնց կասկածում են ահաբեկչական կազմակերպությունների հետ կապեր ունենալու մեջ, ինչը մասնավորապես առնչվում է «Հեղափոխական ժողովրդական ազատագրական կուսակցություն-ճակատին» (DHKP-C)։ Ոստիկանությունը նաև խուզարկություն է իրականացրել տվյալ հասցեներում։