Wednesday, 24 04 2024
Իրականացվել են վթարավտանգ հատվածի վերացմանն ուղղված միջոցառումներ
Ձերբակալվել է ՌԴ պաշտպանության փոխնախարարը
Վարչապետի գլխավորությամբ տեղի է ունեցե ՔՊ նիստ
Իրանը հարգում է Բաքվի և Երևանի միջև ձեռք բերված պայմանավորվածությունները
Քննարկվել են Հայաստան-Հունգարիա երկկողմ հարաբերությունները
ԱՄՆ քաղաքացու նկատմամբ ավազակային հարձակում է գործել․ նրան կալանավորել են
Երևանում կայացավ ջահերով երթը դեպի Ծիծեռնակաբերդ
Բռնարարները կրկնում են իրենց անմարդկային գործողությունները, քանի որ հայերի դեմ իրագործված առաջին ցեղասպանությունն անպատիժ է մնացել. ԱՄՆ սենատոր
Դատապարտում ենք Տավուշի մարզային կառույցի անդամների կողմից բռնությունները ժողովրդի նկատմամբ․ ԵԿՄ Վանաձորի կառույց
Վարդենիս քաղաքում կառուցվել և գործում է նոր մարզահրապարակ
Պուտինն ու Ալիևը նոր ու խոշոր «առևտուր» են սկսել
ՀՅԴ-ական երիտասարդները այրեցին Թուրքիայի և Ադրբեջանի դրոշները
Հիբրիդիային թեժացող պատերազմ Հայաստանի դեմ
Սահմանազատման առաջին արդյունքը. ինչ է կատարվում Տավուշում
Հոգևորականներն էլ կարող են առաջնորդություն անել. Սերժ Սարգսյան
Եթե ճիշտ եք հասկացել՝ այո. Սարգսյանը վերահաստատեց «Փաշինյանը ճիշտ էր, ես՝ սխալ» հայտարարությունը
ՀՀ ՄԻՊ Մանասյանը քրեակատարողական հիմնարկում տեսակցել է Դավիթ Տոնոյանին
22:45
ԱՄՆ-ը հայտարարել է միջուկային փորձարկումների անհրաժեշտության բացակայության մասին
Ռուսաստանը Մոլդովայում «ներքին Թուրքիա» է ստեղծում
Անվտանգային լուրջ ռիսկեր վերացան. Մոսկվան 5-րդ շարասյան միջոցով սաբոտաժ է անում
Հայաստանը՝ Պուտինի «կենսական տարածքի» մաս
Համաձայն չեմ, որ համայնքապետները դժգոհ են. Վահե Ղալումյան
Մոսկվան և Բաքուն փորձում են հետ բերել կորցրածը
Սահմանազատման սողանցքները․ կփակվի Վրաստան տանող ճանապարհը
Գագիկ Բեգլարյանից պահանջվում է տասնյակ բնակարաններ, տներ, տարածքներ, փող
Պուտին-Ալիև հանդիպման հիմնական ուղերձը
Այս սցենարից են սարսափում Վրաստանում
21:30
Մեծ Բրիտանիայի պաշտպանական արդյունաբերությունն անցնելու է պատերազմական ռեժիմի
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
ԱԽ քարտուղարը չի մասնակցի Սանկտ Պետերբուրգում Անվտանգության հարցերը համակարգող բարձր ներկայացուցիչների 12-րդ միջազգային հանդիպմանը

PKK-ի զինյալները Թուրքիայում սպանել են երկու զինծառայողի և զրահամեքենա վնասել

Թուրքական Dünya Bülteni լրատվական կենտրոնի փոխանցմամբ՝ Թուրքիայում ահաբեկչական հռչակված ու արգելված «Քրդստանի աշխատավորական» կուսակցության (PKK) զինյալները շարունակում են իրենց հարձակումների շարքը Թուրքիայի արևելյան ու հարավարևելյան նահանգներում։

PKK-ի զինյալները Դիարբեքիրի նահանգի Քուլփ շրջանում նռնականետով հարվածել են տեղի ոստիկանատանը։ Զոհերի ու ավերածությունների մասին չի հաղորդվել։ Միջադեպը գրանցվել է երեկ, մոտ ժամը 22.30-ին։

Մեկ այլ հարձակում գրանցվել է Բինգյոլ նահանգի Քիղլը շրջանում, որտեղ թուրքական զրահամեքենան պայթել է ճանապարհին PKK-ի զինյալների տեղադրած ականի վրա։ Պայթյունն իրականացվել է հեռակառավարմամբ։ Զոհեր չեն գրանցվել, սակայն պայթյունից վնասվել են զրահամեքենան ու ճանապարհը։

Բացի այդ, PKK-ականները Մարդինի նահանգի Նուսայբին շրջանում կտրել են ճանապարհը և հրկիզել երկու ավտոմեքենա։ PKK-ականները ավտոմեքենաների վարորդներին ու ուղևորներին իջեցրել են մեքենաներից, քարոզչություն են իրականացրել նրանց շրջանում, ապա այրելով մեքենաները՝ հեռացել են դեպքի վայրից։

PKK-ականները Շըրնաք նահանգի Արաքյոյ գյուղի մոտ հարձակվել են զինվորական փոխադրամիջոցի վրա՝ սպանելով երկու զինծառայողի։ Եվս մեկական զինծառայող ու գյուղական պահապան վիրավորվել է։

Հիշեցնենք, որ գյուղական պահապանների (քուրդ վարձկաններ) համակարգը Թուրքիայում ստեղծվել է 1985 թվականի մարտի 26-ին ընդունված թիվ 442 Գյուղական կանոնի հիման վրա։ Թուրքիայում PKK-ի ակտիվ զինված պայքարը մեկնարկել է 1984 թվականին։

Գյուղական պահապանները վարչական առումով գտնվում են շրջանի ղեկավարի ենթակայության, իսկ մասնագիտական (պրոֆեսիոնալ) առումով՝ Ժանդարմերիայի հրամանատարության ներքո։ Գյուղական պահապանների գործունեությունը հիմնականում սահմանափակվել է իրենց գյուղերի սահմաններում, իսկ անհրաժեշտության դեպքում՝ նաև դրանցից դուրս։

Նրանց առաջադրանքներն են գյուղերի բնակչության անվտանգության ապահովումը զինված հարձակումներից (PKK), այդ հարձակումների մասին Ժանդարմերիայի մոտակա ստորաբաժանմանը ժամանակին իրազեկելը, գյուղերից մարդկանց առևանգմանը խոչընդոտելը և այլն։

Գյուղական պահապանների թիվը հասնում է մոտ 80.000-ի։ Որոշակի տվյալներով` 1984-1999 թվականներին գյուղական պահապաններին վճարվել է 450 միլիոն դոլար աշխատավարձ։ 2013 թվականին Թուրքիայում ձեռք բերված հրադադարի ժամանակ շատ էր խոսվում այն մասին, որ Թուրքիայի իշխանությունները պետք է լուծեն նաև PKK-ի դեմ պայքարի շրջանակներում ստեղծված գյուղական պահապանների համակարգի հարցը: Գյուղական պահապանները գտնում են, որ իրենք գտնվում են PKK-ականների թիրախում, և որ պետությունը պետք է, PKK-ի հետ հաշտվելուց բացի, իրենց նույնպես հաշտեցնի PKK-ի հետ, քանի որ, հակառակ դեպքում Թուրքիայում կարող է սկսվել արյունոտ վրեժխնդրության ժամանակաշրջան:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում