ՊՍԺ-ի պաշտպան Տիագո Սիլվան հայտարարել է, որ արգենտինացի կիսապաշտպան Անխել Դի Մարիայի տեղափոխությունից հետո իր թիմն ավելի կհզորանա:
«Կարծում եմ, որ այժմ մեզ պետք է հարգեն: Մենք տեղ ենք գտել Եվրոպայի լավագույն թիմերի թվում: Իհարկե, «Ռեալ»-ը և «Բարսելոնա»-ն այլ հարթության վրա են: Սակայն ամեն դեպքում, ՊՍԺ տեղափոխությունը միշտ մեկ քայլ առաջ է:
Տեսեք, Չեմպիոնների լիգայի գավաթի խաղարկությունում մենք ավելի առաջ գնացինք, քան Անգլիայի բոլոր թիմերը, հաղթահարեցինք Անգլիայի չեմպիոնի արգելքը»,- Goal. Com-ը մեջբերում է բրազիլացի ֆուտբոլիստի խոսքերը: