Sputnik-Georgia լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Վրաստանի խորհրդարանի նախկին նախագահ, «Դեմոկրատական շարժում» կուսակցության առաջնորդ Նինոն Բուրջանաձեն վնասակար է համարել Վրաստանի միացումը 2014 թվականի ապրիլի 23-ին ԵՄ-ի սահմանած և օրերս երկարաձգած պատժամիջոցներին, որոնք տարածվում են Ղրիմում արտադրված արտադրանքի արտահանման վրա։
Բուրջանաձեն Վրաստանի իշխանություններին մեղադրել է անպատասխանատու որոշում ընդունելու մեջ՝ հայտարարելով, որ դա Վրաստանը կդնի էլ ավելի ծանր կացության մեջ. «Ռուսաստանի իշխանությունները քանիցս հայտարարել են Վրաստանի հետ հարաբերությունները բարելավելու ցանկանության մասին, և Թբիլիսիի այդ որոշումը կարող է ուղիղ գնահատվել որպես վնասակար»։
Բուրջանաձեն քննադատել է նաև «Վրացական երազանք» դաշինքի հիմնադիր, երկրի նախկին վարչապետ, միլիարդատեր Բիձինա Իվանիշվիլիին՝ հայտարարելով, որ նրա իշխանության գալու նպատակը եղել է Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլիի ու նրա թիմի «քաղաքական վերականգնումը» և ոչ թե նրանց պատժելը։