Մյունխենի «Բավարիա»-ի գլխավոր մարզիչ Խոսեպ Գվարդիոլան գնահատել է պորտուգալացի մասնագետ Ժոզե Մոուրինյոյի որակները:
Գվարդիոլան հայտարարել է, որ հանգիստ է ընդունում քննադատություններն ու չի հավակնում աշխարհի լավագույն մարզչի կոչմանը:
«Մոուրինյոն աշխարհի լավագույն մարզիչներից մեկն է: Չգիտեմ, կկարողանա՞մ արդյոք ես այդպիսին լինել: Իհարկե, կարող եմ լավագույն մարզիչը չլինել, բայց պարտավոր եմ լավագույն արդյունքների հասցնել թիմս:
Եթե մենք հաղթում ենք, բոլորն ասում են, որ գերազանց ակումբ ենք: Սակայն պարտության դեպքում նշվում է, որ խաղացողներն ինձ չեն հասկանում: Ամեն ինչ կախված է արդյունքից»,- Bild-ը մեջբերում է Գվարդիոլայի խոսքերը: