Մոսկվայի «Սպարտակ»-ի կիսապաշտպան Կվինսի Պրոմեսը նշել է, որ «Ռուբին»-ի նկատմամբ տարած հաղթանակը թիմի կողմից նվեր էր հարձակվող Յուրա Մովսիսյանին, ով օրերս նշելէ իր 28-ամյակը:
Մովսիսյանը դարձել է հանդիպման միակ գոլի հեղինակն ու հաղթանակ պարգևել իր թիմին:
«Ի՞նչ ենք նվիրել Յուրային: Նա գոլ խփեց, իսկ մենք հաղթեցինք»,- Պրոմեսի խոսքերը մեջբերում է Championat-ը: