Russia Today-ի փոխանցմամբ՝ Իրանի հարավում գտնվող Խուզեստան նահանգի Բանդար-Մահշահր քաղաքում օդի ջերմաստիճանը հանգստյան օրերին հասել է +74 աստիճանի։ Ջրի ջերմաստիճանն իր հերթին հասել է +33 աստիճանի։
Օդերևութաբանների տվյալներով՝ այս շաբաթվա ընթացքում տվյալ տարածաշրջանում պահպանվելու է շոգ եղանակը, և օդի ջերմաստիճանը չի նվազելու +50-ից։ Կանխատեսումների համաձայն՝ տարածաշրջանում լինելու է նաև խոնավության բարձր մակարդակ, ինչը որոշակիորեն կնվազեցնի շոգը։ Բնակիչներին խորհուրդ չի տրվել դուրս գալ տներից։