Thursday, 25 04 2024
Թուրքիայի ԱԳՆ-ն մեղադրել է միջազգային հանրությանը ցեղասպանության հարցում կողմնակալ լինելու մեջ
Ոստիկանության օրինական պահանջը չկատարելու համար բերման է ենթարկվել 96 ցուցարար
ՀՀ ՄԻՊ-ն անդրադարձել է սահմանամերձ բնակավայրերի բնակիչների պաշտպանությանը
00:15
Վիեննայում տեղի է ունեցել հիշատակի միջոցառում
00:00
ՄԻԵԴ-ը և ՄԱԿ-ը երբևէ չեն վճռել, որ Հայաստանն օկուպացրել է Լեռնային Ղարաբաղը․ Եղիշե Կիրակոսյանը հակադարձել է Ադրբեջանի ներկայացուցչին
23:45
Չիլիի Պատգամավորների պալատը ապրիլի 24-ը հայտարարել է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի ազգային օր
23:30
ԱՄՆ սենատորի կարծիքով՝ «Այլևս երբեք»-ը պարզապես դատարկ խոսքեր չեն կարող լինել
ՀԱՊԿ-ը անցել է անթաքույց սպառնալիքների
Գերեզմանատան մոտ պայթյուն է տեղի ունեցել․ փրկարարները պայթյունի վայրից հայտնաբերել են տղամարդու դի
Ինքնասպանություն գործած նորատուսցու որդուն սպանել էին 2019թ.
«Հայրենասե՞ր», թե՞ «խուլիգան». Տավուշում թեժ է եղել
ՄԱԿ-ի բանաձևերում ՀՀ-ն չի ճանաչվել օկուպանտ. Ադրբեջանը կեղծում է. Եղիշե Կիրակոսյան
Ինչպես խուսափել ցեղասպանության ռիսկից. կես-ճշմարտություններ՝ վարչապետի ուղերձում
Ինքնասպանություն գործած տղամարդը նախկինում ձերբակալվել է զոքանչին ծանր վնասվածք պատճառելու համար
Ռուսաստանը ապրում է անցյալի պատրանքների աշխարհում, Հայաստանը՝ չունի սեփական աշխարհի տեսլական
Արևմտյան Հայաստանից՝ Տավուշ. 109 տարի անց
Ադրբեջանի թուրքական ինքնությունը Միացյալ Նահանգներին մարտահրավե՞ր է
Ցեղասպանությունը փաստ է, բայց ոչ արգելք՝ հայ-թուրքական նոր հարաբերություւներում
Ադրբեջանի իրականացրածը էթնիկ զտում է և ցեղասպանության փորձ
Եվրոպական գերտերությունները անհամաձայնեցված միջամտություններով ուղղակի վտանգ ստեղծեցին հայ ժողովրդի ֆիզիկական գոյության համար
Բերման է ենթարկվել 13 քաղաքացի․ ՀՀ ՆԳՆ
21:30
«Կանադայում ապրիլը համարվում է Ցեղասպանության դատապարտման ամիս»․ Թրյուդո
21:20
Ֆրանսիական ինքնաթիռը հարկադիր վայրէջք է կատարել Բաքվի օդանավակայանում
21:10
Բայդենն ստորագրել է Ուկրաինային 61 միլիարդ դոլարի օժանդակության նախագիծը
Հայ-ադրբեջանական նոր «գիծ». ի՞նչ կապ ունի Բրիտանիան
Թուրքիան այլևս առևտուր չի անում Իսրայելի հետ. Էրդողան
20:40
Հայոց ցեղասպանության ճանաչումը և ղարաբաղյան հակամարտությունը միմյանց բացառող իրադարձություններ չեն․ The Boston Globe
20:20
Բրյուսելում հարգել են Հայոց Ցեղասպանության զոհերի հիշատակը
20:10
Շվեդիայի խորհրդարանի Շվեդիա-Հայաստան բարեկամության խումբը հայտարարություն է տարածել Հայոց ցեղասպանության տարելիցի առիթով
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն

4 տոկոս աճը լավ է, բայց հասարակությունը խենթացե՞լ է, որ փախչում է երկրից

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է Կենտրոնական բանկի նախկին նախագահ Բագրատ Ասատրյանը:

– Պարոն Ասատրյան, Ազգային վիճակագրական ծառայության հրապարակած տվյալների համաձայն՝ 2015թ. առաջին կիսամյակում Հայաստանի տնտեսությունում գրանցվել է 4,2 տոկոս ակտիվություն: Կարելի՞ է ենթադրել, որ ՀՀ տնտեսության մեջ դրական զարգացումներ կան:

– Նախ արձանագրենք՝ լավ է, որ մեր երկրում ամեն ինչ լավ է: Պարզապես վատ է, որ այդ լավից հետո այնքան էլ լավ չէ: Մենք հասկանում ենք, որ այս թվերը չեն համապատասխանում այն իրականությանը, որում մենք ապրում ենք: Լավ է, որ որոշակի տնտեսական ակտիվություն կա, լավ է, որ գյուղատնտեսությունը, արդյունաբերությունը աճ են գրանցում: Բայց արդյո՞ք գյուղատնտեսության այդ 14 տոկոս աճը շարունակական է, և արդյո՞ք որակական տեղաշարժեր են տեղի ունեցել: Կամ արդյո՞ք նման աճ մենք կարող ենք ակնկալել նաև առաջիկա տարիներին: Գյուղատնտեսության ոլորտում, իհարկե, կա մի հատված, որը պայմանավորված է իրական զարգացումներով: Դա հատկապես ջերմոցային տնտեսության գրանցած իրական աճն է: Բայց մնացածը, դժբախտաբար, պայմանավորված է եղանակային պայմաններով կամ նախարարի աղոթքներով, ինչը, իհարկե, երաշխավորված չէ: Կամ արդյունաբերությունը՝ արդյո՞ք նշված 5 տոկոս աճը պայմանավորված է նաև այդ ոլորտում տեղի ունեցած դրական փոփոխություններով: Գիտենք, որ՝ ոչ: Այսինքն՝ այդ աճի արդյունքներն ինձ մոտ դեռ լուրջ մտահոգության տեղիք են տալիս: Եթե մի նորմալ երկիր նման ցուցանիշ ունենար, դա փայլուն աճ կլիներ: Բայց մեր երկրում սրա հետևանքը լինելու է այն, որ շարունակվելու է արտագաղթը, որ սոցիալական ցուցանիշների, աղքատության մակարդակի առումով բացասական միտումներ ենք ունենալու:

– Իսկ ինչպե՞ս եք բացատրում այն իրողությունը, որ կիսամյակի տվյալներով թեև 4,2 տոկոս աճ է նշված, վարչապետ Հովիկ Աբրահամյանն էլ վստահեցնում է, որ մինչև տարեվերջ մի քանի տոկոս աճ ենք ունենալու, բայց կառավարության միջնաժամկետ ծախսերի ծրագրում 2015թ. համար ամրագրվել է ընդամենը 1 տոկոս աճ:

– Դա նորմալ ձգտում է, և շատ լավ է, որ որևէ վարչապետ նման ցանկություններ է ունենում: Հատկապես, եթե նման հայտարարության համար պատասխանատու լինեն: Այսինքն՝ կառավարությունը ներկայացնի ծրագիր կամ վարչապետն անի հայտարարություն, և ծրագիրը իրականություն չդառնալու պատճառով ինչ-որ հետևանքներ լինեն: Չէ՞ որ մեր երկրում անպատասխանատվությունն ամենաբարձր մակարդակով է: Ես հիշում եմ Սերժ Սարգսյանի 2008թ. նախընտրական ծրագիրը՝ փայլուն թվեր էին: Մինչդեռ այսօր մենք ոչ միայն այդ ցուցանիշները չենք ապահովել, այլ գրեթե նույնքան անկում ենք ունեցել: Բայց դրա համար որևէ պատասխան չտրվեց, որևէ մեկը ներողություն չհայտնեց, թե ծրագրային ինչ-որ բաներում սխալվել ենք, որ ես էլ հույս ունենամ, թե առաջիկայում նման սխալ մոտեցումներ չեն լինի: Իսկ ո՞րն է իրականությունը: 4 տոկոս աճը լավ է, բայց մեր հասարակությունը խենթացե՞լ է, որ թողնում-փախչում է մեր երկրից: Հավանաբար այդ աճն այնքան էլ չի վերաբերում սոցիալական այն հատվածներին, որոնք իրենց ապագան փորձում են դրսում գտնել:

– ՄԱԿ-ի «Աշխարհի բնակչության հեռանկարներ-2015» ամենամյա զեկույցի համաձայն՝ 50 տարի հետո Հայաստանում բնակչությունը մեկ միլիոնով կրճատվելու է: Այս վերլուծությունը համապատասխանո՞ւմ է մեր իրականությանը:

– ՄԱԿ-ը առկա տվյալների հիման վրա է նման հայտարարություններ անում: Մասնագիտական առումով չէի ասի, որ դա շատ խորը վերլուծությունների արդյունք է, բայց ցավալի է, որ այդ թիվը իրականությանը շատ մոտ է: Վերջին հինգ տարիների ընթացքում ավելի քան 200.000 արտագաղթող ենք ունեցել: Ժողովրդագրական զարգացումների տեսանկյունից մենք մոտեցել ենք այն սահմանին, որից հետո մահացողների թիվը գերազանցելու է ծնվողների թվին: Դա առաջիկա երեք-չորս տարիների ընթացքում է տեղի ունենալու: Այսինքն՝ արտագաղթից բացի, բնակչության թվի բնական անկում ենք ունենալու, և վախենում եմ, որ ՄԱԿ-ի թվերի հետ հանդիպենք: Ցավոք, սա Հայաստանում ամենաչլուծված խնդիրն է՝ անգամ այդ 4 տոկոս տնտեսական ակտիվության պայմաններում, մեր բնակչությունը չի կարողանում իր տեղը գտնել մեր երկրում և իր բախտը դրսերում է որոնում: Անգամ այն պարագայում, երբ Ռուսաստանում տնտեսական իրավիճակը կտրուկ վատացավ: Այսօր Հայաստանը մնում է գերկոռումպացված, ինչ-որ մի փոքր հատվածի շահեր սպասարկող երկիր: Սրա հետևանքով է, որ մարդիկ իրենց ապագան դրսում են փնտրում:

Որպեսզի խոսքս դատարկ չհնչի, հիշեցնեմ Վրաստանի օրինակը: Երկիր, որի տնտեսական վիճակը որակապես չի տարբերվում Հայաստանից: Մակրոտնտեսական, զբաղվածության, մեկ շնչին ընկնող եկամուտների և այլ ցուցանիշներով Վրաստանը Հայաստանից շատ առաջ չէ: Բայց այդ երկրում ոչ միայն կոռուպցիոն և ժողովրդավարական այս երևույթները կասեցվեցին, այլև անգամ ժողովրդավարական առումով դրական զարգացումներ եղան: Մարդիկ հավատում են և իրենց ապագան փորձում են տեսնել իրենց երկրում: Մի բան, որը Հայաստանում չկա:

– Դուք տիրապետո՞ւմ եք ուսումնասիրությունների, թե Հայաստանում որոնք են արտագաղթի պատճառները: Չէ՞ որ իշխանությունները երիտասարդության, սոցիալական այլ խավերին աջակցելու, ծնելիությունը խթանելու և այլ ծրագրեր են իրականացնում, ինչի արդյունքում մեր քաղաքացիները պետք է որ ցանկանան մնալ մեր երկրում:

– Բազմաթիվ վերլուծություններ կան, որոնց համաձայն, իհարկե, տնտեսական խնդիրները մեծ նշանակություն ունեն, բայց միակը չեն և որոշիչը չեն: Մարդիկ հիմնականում չեն հավատում Հայաստանում իրենց ապագային: Հատկապես, որ մեկնողների որոշիչ շերտը երիտասարդությունն է, որն ունի բարձր կրթական մակարդակ, որը գիտակցում է և այսօրվա, և վաղվա սպասումները: Նրանք ուզում են իրենց տեսնել վաղվա Հայաստանում, բայց չեն տեսնում մի շարք պատճառներով՝ կոռուպցիան ու մենաշնորհները խեղդել են այս երկիրը: Մի խումբ մարդիկ վերցրել են թե՛ տնտեսական, թե՛ քաղաքական դաշտը և որևէ մեկին անգամ մտածելու հնարավորություն չեն տալիս, որ իրենց ձգտումը, պրոֆեսիոնալ կարողությունները կարողանան ծառայեցնել Հայաստանին: Որովհետև կլինի մեկի հորեղբոր տղան՝ անկախ գիտելիքների մակարդակից, կգա ու կզբաղեցնի այդ տեղերը: Եվ իր գիտելիքների, իր սկզբունքների, իր բարոյականության մակարդակից պահանջներ կներկայացնի:

– Իսկ ինչպե՞ս կբացատրեք այն երևույթը, որ ռուսական ռուբլու փոխարժեքն ընկնում է, Հայաստան ուղարկվող տրանսֆերտների քանակը գնալով պակասում է, մինչդեռ դրամը ոչ միայն չի արժեզրկվում, այլ անգամ արժևորվել է վերջին օրերին:

– Ես հետևողական էի այն հարցում, որ դեպի Ռուսաստան մեր ուղին ապագա չունի: Բայց եթե այդ ջուրը մտել ես, պետք է այդ խաղի կանոններով առաջ գնաս: Մենք պետք է հարմարվենք այդ միջավայրի կանոններին, որից մեկը ռուբլու արժեզրկումն է: Նման պայմաններում դրամի կայունությունը ուղղակի հարված է մեր տնտեսությանը: Զուտ տնտեսական առումով մենք ՌԴ-ում բան չունենք գտնելու, բայց եթե դա քաղաքական առումով պարտադրված վճիռ էր, պետք է կարողանանք նվազագույն կորուստներով դուրս գալ: Դրամը պետք է արժեզրկվի ռուսական ռուբլուն համընթաց:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում