Thursday, 28 03 2024
Ծեծի է ենթարկել իր անչափահաս դստերը և փորձել սեռական հարաբերություն ունենալ նրա հետ
Այն, ինչ կներվի Բաքվին, չի ներվի Երևանին. Կրեմլը բաց է խաղում
ԵՄ ներկայությունը Բաքվին հանգիստ չի տալիս
Ադրբեջանը «կլրջացնի՞» ՀԱՊԿ-ի հետ ընկերությունը
Ազատագրվել ռուսական կախվածությունից. եվրաինտեգրման առաջնահերթությունները
Դիմակներն այլևս հանված են. Մոսկվան հանձնում է իր ամենաարժեքավոր ագենտին
Տղամարդը դանակահարել է նախկին կնոջն ու նրա քրոջը
Հայաստանը «դիվերսիֆիկացնում է» քաղաքականությունը, Ռոսատոմը մոդեռնիզացնում է Մեծամորի ԱԷԿ-ը
Գործակալ հիշեցնող Շահրամանյանը
Բաքվի խոշոր «խաղադրույքը»
Կլիմայի փոփոխության բացասական ազդեցությունը նկատելի է գյուղատնտեսության և տնտեսության մի շարք այլ ճյուղերում. փոխնախարար
Ռուսաստանում տեղի ունեցած ահաբեկչության գործով նոր կասկածյալ է հայտնվել
Արմեն Գևորգյանը ԵԽԽՎ դիտորդական առաքելության կազմում կհետևի Հյուսիսային Մակեդոնիայի նախագահական ընտրություններին
Մի համագործակցության խրոնիկա
Հայաստանը չունի ավելի ուժեղ զենք, քան միջազգային իրավունքը. չկրակելը խելամիտ չէ
Սասունցի Դավթի դարաշրջանը չէ. ԱՄՆ-ից ակնկալիքներին զուգահեռ պետք է ամրապնդել պետությունը
Երևանում ծառի ճյուղը թեքվել և ընկել է էլեկտրական լարերի վրա. փրկարարները մասնատել են ծառի ճյուղը
21:40
Ղազախստանի դեսպանատունը խորհուրդ է տվել լքել Օդեսայի և Խարկովի մարզերը
Վիճաբանություն և ծեծկռտուք՝ անչափահասների մասնակցությամբ․ կա վիրավոր
Քանի՞ մարդ է թունավորվել Հայաստանում
«Հայաստանի և Ռուսաստանի հարաբերություններում ստեղծված իրավիճակը լավատեսություն չի ներշնչում»․ Լավրով
Բաքվի անհիմն մեղադրանքն ու խորամանկ խաղը Բրյուսելից առաջ
«Կրոկուսի ահաբեկչության հեղինակներն Ուկրաինայից զգալի գումարներ և կրիպտոարժույթներ են ստացել»․ ՌԴ ՔԿ
20:40
Սևաստոպոլում ռազմական ինքնաթիռն ընկել է ծովը
Ռուսաստանցիները կորցնում են հետաքրքրությունը Դուբայի նկատմամբ
Ադրբեջանը հրաժարվում է սահմանազատումից՝ Հայաստանին ներկայացնելով ահաբեկիչ և օկուպանտ
Հայկական լեռնաշխարհը պատմականորեն եղել է համաշխարհային քաղաքակրթությունների խաչմերուկ. ՀՀ նախագահ
ԿԳՄՍ նախարարն ու փոխնախարարն այցելել են «Թատրոն տանիքում» այլընտրանքային թատրոն
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
ԱԺ պատգամավորներն աշխատանքային այցով կգործուղվեն Բեռլին

Տիտանիկի լարային քառյակը Հայաստանի կառավարությունում

Ազգային վիճակագրական ծառայությունը երեկ հրապարակել է Հայաստանի Հանրապետության տնտեսական կիսամյակային ցուցանիշները, որոնք, մեղմ ասած, արտացոլում են ոչ այնքան հուսադրող մի իրականություն: Հայաստանի արտաքին առևտրաշրջանառությունը կրճատվել է մոտ 20 տոկոսով, կրճատվել է նաև ներքին առևտրաշրջանառությունը: Կրճատվել են տրանսֆերտները, որոնք կազմում են Հայաստանի տնտեսության, ըստ էության, հիմնական շարժիչներից մեկը: Եվ վերջապես՝ հարկերը նախորդ տարվա համեմատ հավաքվել են մոտ 13 տոկոսով ավելի քիչ:

Եվ այս ամենով հանդերձ՝ ըստ էության այս ցուցանիշները չեն, որ ամենավատն են այս պատկերում: Այս պատկերում ամենավատն այն է, որ վարչապետ Հովիկ Աբրահամյանը բառացիորեն երկու օր առաջ Գյումրիում հայտարարում էր, որ Հայաստանում առաջին կիսամյակի տվյալներով կա 4,5 տոկոս տնտեսական աճ, որ բոլոր ոլորտներում աճ ունենք, որ հաջորդ կիսամյակում ավելի մեծ ցուցանիշներ ենք ունենալու:

Այստեղ ընդամենը հարց է առաջանում՝ մի՞թե վարչապետ Հովիկ Աբրահամյանը չի ծանոթացել ԱՎԾ ցուցանիշներին մինչև դրանց հրապարակումը: Թե՞ Հովիկ Աբրահամյանը ծանոթացել է բոլորովին այլ ցուցանիշների: Այսինքն՝ նրան մի ցուցանիշ են ներկայացնում, իսկ հասարակությանը ներկայացնում են մեկ այլ ցուցանիշ: Կամ էլ Հովիկ Աբրահամյանն ընդհանրապես չի պատկերացրել ներկայացված ցուցանիշների էությունը: Իհարկե, սա ամենաանհավանական տարբերակն է՝ նկատի ունենալով հենց իր իսկ խոստովանությունը հաջողակ բիզնեսմեն լինելու մասին: Այնպես որ, բիզնեսմեն Հովիկ Աբրահամյանն անկասկած շատ լավ է պատկերացնում, թե ինչի մասին են խոսում Հայաստանի տնտեսության հրապարակված ցուցանիշները:

Դա խոսում է այն մասին, որ նավը խորտակվում է, իսկ Հովիկ Աբրահամյանի խոսքերը աճի ցուցանիշների մասին պարզապես հիշեցնում են Տիտանիկի վրա նվագող քառյակին, որը փորձում էր թեթևացնել նավի խորտակման գործընթացը: Իհարկե, քառյակի հերոսական այդ ջանքերը միանգամայն գնահատելի էին, միանգամայն խիզախ, սակայն Տիտանիկին այդ ժամանակ անհրաժեշտ էին շատ ավելի պարզ և կարևոր քայլեր, որոնք կօգնեին նավի ուղևորներին զերծ պահել աղետալի վերջաբանից:

Կառավարությունները պետություններում ունեն ոչ թե լարային քառյակի, այլ հենց նավի անձնակազմի ֆունկցիա, և նրանց խնդիրն է խորտակվելու ընթացքում խոստովանել իրավիճակն ու ձեռնարկել քայլեր, հարկ եղած դեպքում դրանց ներգրավելով նաև ուղևորներին մեկ առ մեկ: Եթե ամեն մի ուղևոր ներգրավվի այդ քայլերին, առավելագույնն անի իր իսկ թեկուզ փրկության համար, ապա նավի փրկության գործը զգալիորեն արդյունավետ կդառնա, իսկ անձնակազմին կմնա համակարգել այդ ամենը այնպես, որ ուղևորները իրենց փրկելով միմյանց չխանգարեն, այլ դառնան մեկ ամբողջություն:

Սակայն Հայաստանի կառավարությունը չի կարող լինել այն անձնակազմը, որը արտակարգ պայմաններում խորտակվող նավի փրկության գործողությունների կկոչի նաև ուղևորներին, այսինքն՝ Հայաստանի քաղաքացիներին: Քանի որ քաղաքացիներին ներգրավել կնշանակի նրանց հետ կիսվել նաև իշխանությամբ, իսկ Հայաստանի կառավարությունը հենց դա է, որ չի պատրաստվում անել: Ավելին՝ սահմանադրական բարեփոխումներ կոչվածով պատրաստվում են էլ ավելի ամրացնել իշխանությունը իրենց ձեռքում:

Եվ ուրեմն՝ Հայաստանի կառավարությունը առավել կնախընտրի կատարել լարային քառյակի, քան նավը խորտակումից փրկող անձնակազմի դերը, որպեսզի ոչ թե կենտրոնացնի ուղևորների ջանքերն ու համախմբի ռեսուրսները, այլ ուղևորներին հնարավորինս շեղի վերահաս աղետից՝ այդ ընթացքում լուծելով աղետից պաշտպանվելու իր խնդիրները: Այստեղ, իհարկե, Հայաստանի կառավարությունը դադարում է նմանվել Տիտանիկի լարային քառյակին և դառնում է լիովին ինքը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում