Հիլարի Քլինթոնը հայտարարել է այն մասին, որ նա մտել է նախագահական մրցավազքի մեջ հանուն կանանց, ովքեր պայքարում են իրենց ընտանիքների երջանկության համար, և թողարկել է առաջին տեսահոլովակը, որտեղ պատմում է իր մոր դժվար և դժբախտ մանկության մասին: Այս մասին հաղորդում է RIA Novosti-ն:
Մեկ րոպեանոց տեսահոլովակում ցուցադրվում է մոր` Դորոթի Ռոդեմի մի քանի մանկական և պատանեկան լուսանկարներ, որոնց ֆոնի վրա Քլինթոնը պատմում է այն մասին, թե ինչպես են մորը ծնողները լքել ութ տարեկան հասակում և ուղարկել տատիկի ու պապիկի մոտ, ովքեր չեն ուզել պահել աղջկան: Դորոթին 14 տարեկանում սկսել է աշխատել մի ընտանիքում, որտեղ առաջին անգամ տեսել է երեխաներին սիրող և հոգ տանող ծնողներ: Հետագայում նա կազմել է նույնպիսի ընտանիք և սովորեցրել է իրենց պայքարել ընտանիքի երջանկության համար և երբեք չհանձնվել: