Տասնյակ պաշտոնաթող իսրայլեցի գեներալներ դիմել են երկրի վարչապետ Բենիամին Նեթանյահուին՝ կոչ անելով ճանաչել Իրանի միջուկային ծրագրի շուրջ ձեռք բերված համաձայնագիրը որպես «կատարված փաստ» և նորմալացնել ԱՄՆ-ի վարչակարգի հետ հարաբերությունները, հայտնում է RIA Novosti-ն:
Վարչապետն իր հերթին հուլիսյան համաձայնագիրն անվանում է «պատմական սխալ» և չի հրաժարվում դրանց պայմանները փոխելու մտադրությունից` նկատի ունենալով ամերիկյան Կոնգրեսում մեծամասնություն կազմող հանրապետականների աջակցությունը: