Սպիտակ տունը սպասում է, որ ԱՄՆ-ի փոխնախագահ Ջո Բայդենն ամռան վերջին կհայտարարի նախագահական մրցավազքին մասնակցելու իր որոշման մասին, հայտնում է RIA Novosti-ն:
«Այդպիսի հարուստ փորձով և երկրի անվտանգության ու բարգավաճման մեջ այդքան մեծ ներդրում ունեցող մարդը` փոխնախագահ Բայդենը, պետք է իրավունք ունենա որոշում կայացնելու իրեն հարմար ժամանակ»,- ասել է ԱՄՆ-ի նախագահի մամլո քարտուղար Ջոշ Էռնեստը: