BBC-ի հաղորդմամբ՝ Brent մակնիշի նավթի գինը հունվարից հետո առաջին անգամ մեկ բարելի համար ընկել է 50 դոլարից ավելի ցածր մակարդակի:
Ժամը 20.30 տվյալներով Լոնդոնյան ICE բորսայում ֆյուչերսների արժեքը մեկ բարելի համար կազմել են 49․79 դոլար:
Այդ բացասական ֆոնի վրա ռուսական ռուբլին, որի ֆեդերալ բյուջեի կեսը ձևավորվում է նավթագազային եկամուտներից, էժանացել է՝ մեկ դոլարի դիմաց հասնելով մինչև 63 ռուբլու (առաջին անգամ մարտի 11-ից հետո) և 69 ռուբլի եվրոյի նկատմամբ (առաջին անգամ մարտի 4-ից հետո):
Նավթի գնագոյացման վրա ճնշուներ է գործադրում Չինաստանը: Չինական տնտեսության դանդաղեցումը համաշխարհային հումքային շուկայի կողմից ընդունվում է որպես բացասական նորություն, քանի որ Չինաստանը հանդիսանում է աշխարհում նավթի երկրորդ սպառողը ԱՄՆ-ից հետո: Որքան քիչ Չինաստանը նավթի պահանջարկ ունենա, այնքան քիչ կլինի դրա նկատմամբ համաշխարհային պահանջարկը: