Իրաքում և Սիրիայում ԱՄՆ-ի գլխավորությամբ կոալիցիայի մոտ մեկ տարի շարունակվող ԴԱԻՇ-ի դիրքերի ռմբակոծություններից սպանվել են 489-ից մինչև 1247 խաղաղ քաղաքացիներ, հայտնում է TASS-ը:
Տվյալների համաձայն՝ գործողությունների 360 օրվա ընթացքում մասնակիցները ԴԱԻՇ-ի դիրքերին հասցրել են ընդամենը 5837 հարված (Իրաքում 3570, իսկ Սիրիայում 2267): Այդ ժամանակահատվածում արձակվել են 16931 ռումբ և հրթիռ: Արդյունքում ոչնչացվել են մոտ 15 հազար ԴԱԻՇ-ի զինյալներ: