Նավթի և այլ բորսայական ապրանքների գների նվազումը 2015 թվականին համաշխարհային տնտեսությունում կբերի կապիտալ ծախսերի 10%-ով նվազեցման և 2016 թվականին նրանց հետագա անկման, գրում է Financial Times-ը՝ հղում կատարելով Standard & Poor’s-ի հետազոտությանը:
Տնտեսության մյուս ճյուղերում կապիտալ ծախսերը կպահպանեն իրենց դիրքերը, բայց էներգետիկայի ծախսերի կրճատումը կբերի այն բանին, որ գլոբալ ցուցանիշը կշարունակի անկումը երրորդ տարին անընդմեջ, նշվում է հաշվետվությունում:
Հուլիսի վերջին հայտնի դարձավ, որ աշխարհի խոշորագույն նավթային ընկերությունները որոշել են սառեցնել նոր նախագծերի համար նախատեսված 200 միլիարդ դոլարը, որպեսզի փորձեն ներդրողներին վճարել շահաբաժինները:
Եթե հաշվի չառնվի հումքային ոլորտը, ապա կապիտալ ծախսերի աճը 2015 թվականին ամբողջ աշխարհում կկազմի 8%: 2014 թվականին ծախսերի աճ նկատվել է միայն Հյուսիսային Ամերիկայում: