Thursday, 25 04 2024
ՌԴ իրավապահների, Ռումինիայի և Լեհաստանի Ինտերպոլի կողմից հետախուզվողներ են հայտնաբերվել «Զվարթնոց» օդանավակայանում
22:45
Վիվա-ՄՏՍ. Արևային ֆոտովոլտային կայան՝ սահմանապահ Երասխի մանկապարտեզում
Էրդողանի «իրաքյան գամբիտը»
Նոյեմբերի 9-ին պետք է հետ կանչել «նոյեմբերի 9»-ի փաստաթուղթը
Ալիևը ստում է. սահմանազատման առաջարկը եկել է ԱՄՆ-ից
Սահմանազատումը մտել է Կիրա՞նց. հակասական քարտեզներ
Ալիևը խուսափում է Արևմուտքից. ԱԳ նախարարների Ղազախստանում հանդիպումը դրա մասին է
Կինը ոտքով ու ձեռքով հարվածներ է հասցել ոստիկանին․ Այժմ նրան որոնում են
2023Թ․ Համաշխարհային ռազմական ծախսերը հասել են պատմական առավելագույնին
Հայաստանի շանսը
Հետախուզման մեջ գտնվող ԱՄՆ քաղաքացի բժիշկը հանձնվել է ԱՄՆ-ին
21:30
Շվեդիայի վարչապետը հայտարարել է ՆԱՏՕ-ին պաշտոնական ինտեգրման ավարտի մասին
ԱԺ ՄԻՊ և հանրային հարցերի մշտական հանձնաժողովին են ներկայացվել ՀՀ ՄԻՊ- ի գործունեության տարեկան հաղորդումը և զեկույցը
Քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցողը մեղադրվում է ծեծի և խուլիգանության համար
Դեպի ուր կհոսեն ներքաղաքական «ստորջրյա» լիցքերը
Ռուբեն Վարդանյանին թույլ է տրվել խոսել ընտանիքի հետ. hարազատները խնդրել են դադարեցնել հացադուլը
Իսրայելի ռազմաօդային ուժերը հարվածներ են հասցրել Լիբանանում «Հեզբոլլահի»-ի օբյեկտներին
20:30
Ջամայկայում հայտարարել են հանրապետություն հռչակվելու մտադրության մասին
20:20
Հայիթիի վարչապետի հրաժարականից հետո այդ պաշտոնը ժամանակավորապես վստահվել է Միշել Պատրիկ Բուավերին
ՀՀ ԱԺ նախագահը և Սենատի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի ղեկավարը քննարկել են Հայաստան-ԵՄ վիզաների ազատականացումը
20:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
19:50
ՄԱԿ-ի հատուկ զեկուցողը կոչ է անում պատժամիջոցներ սահմանել Իսրայելի դեմ
Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տեղադրվել է 20 սյուն
Հիվանդության 829 կեղծ պատմագրի հիման վրա պետությունից հափշտակվել է մոտ 263,5 մլն հազ. դրամ. գործն ուղարկել է դատարան
Սիրիայի խորհրդարանի փոխնախագահն աջակցություն է հայտնել ՀՀ և Ադրբեջանի միջև սահմանազատման ու սահմանագծման գործընթացին
Եվրոպոլը Վրաստանի 9 քաղաքացու է ձերբակալել Եվրոպայի գրադարաններից հազվագյուտ գրքերի գողության գործով
Զրույց Արման Բաբաջանյանի հետ
19:00
Բուլղարիայի խորհրդարանը պաշտոնանկ է արել խոսնակին
18:50
Եվրոպան պետք է ավելացնի պաշտպանությունը և ցույց տա, որ ԱՄՆ-ի վասալը չէ. Մակրոն
18:40
Վենետիկը մեկօրյա այցելուներից մուտքավճար կգանձի

Անուշը ոչ միայն սեքսուալ ծառայություններ է մատուցել, այլև իր մեքենայով հափշտակել է հաճախորդների իրերը

Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանում Ալեքսանդր Ազարյանի նախագահությամբ ընթանում է Անուշ Պ.-ի գործի դատական քննությունը:

24-ամյա Անուշը Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանում արդեն երկրորդ անգամն է դատվում:

Առաջին անգամ նրա նկատմամբ նույն դատարանում դատավճիռ է կայացվել 2014 թվականի դեկտեմբերի 2-ին: Անուշը մեղավոր է ճանաչվել սուտ մատնություն կատարելու համար՝ ՀՀ քրեական օրենսգրքի 333 հոդվածի 1-ին մասով:

Դատավճռում Անուշի կենսագրական տվյալների մեջ արձանագրված է, որ նա բարձրագույն կրթություն ունի, զբաղվում է մարմնավաճառությամբ, նրա խնամքի տակ մինչև տասնչորս տարեկան մեկ երեխա կա:

Անուշի գործը քննվել է արագացված ընթացակարգով, ու նա դատապարտվել է 350 հազար դրամ տուգանքի այն բան համար, որ սուտ հաղորդում է տվել ոստիկանությունում, իբր՝ 2014 թվականի հունվարի 8-ին, ժամը 23-ի սահմաններում ինքը երեք անծանոթ տղամարդկանց հետ եղել է Արշակունյաց պողոտայում գործող «Ոսկե գավաթ» հյուրանոցի համարներից մեկում, այդ տղամարդիկ իրեն փակել են սենյակում և չեն թողել այնտեղից դուրս գալ՝ իրեն զրկել են ազատությունից:

Տուգանքի դատապարտված Անուշը շարունակել է զբաղվել հնագույն մասնագիտությամբ:

Միաժամանակ, այս նոր քրեական գործով նրան առաջադրված մեղադրանքի համաձայն՝ նա իր հաճախորդ տղամարդկանցից կատարել է հափշտակություններ:

Ըստ մեղադրանքի՝ 2014 թվականի դեկտեմբերի 31-ին, ժամը 18-ն անց 45-ի սահմաններում՝ Նոր տարվա շեմին, Անուշ Պ.-ն իր վարած «Միցուբիշի Պաջեռո Իո» ավտոմեքենայով գտնվել է Բագրատունյաց պողոտայում՝ իր ծառայություններից օգտվող հաճախորդ տղամարդու հետ:

Հենց որ տղամարդը մեքենայից իջել է, Անուշն անմիջապես մեքենան քշել-հեռացել է՝ հափշտակելով հաճախորդին պատկանող զգալի չափերի՝ 3300 դրամ արժողության գնումների տոպրակը՝ 2 տուփ սուրճով, 2 շոկոլադե սալիկներով, 2 հատ 1 լիտր տարողությամբ տոմատի մածուկով, 1 հատ ածելիով:
Բացի այդ, 2015 թվականի հունվարի 9-ին, առավոտյան ժամը 5-ի սահմաններում սեռական հարաբերություններ ունենալու համար Անուշը մի տղամարդու հետ գնացել է Երևանի Մանանդյան փողոցում գործող «Էս Վե» հյուրանոցային համալիր:

Տղամարդն իջել է Անուշի մեքենայից, որ հյուրանոցի սենյակ պատվիրի: Անուշն իր «ձեռագրին համաձայն»՝ անմիջապես մեքենան քշել-հեռացել է՝ հափշտակելով տղամարդու կողմից մեքենայում թողած իրերը՝ 315 հազար դրամ արժողության՝ մեկ բաճկոն, բջջային հեռախոսներ,15 հազար դրամ գումար:

Անուշ Պ.-ին մեղադրանք է առաջադրվել մեկ դրվագ գողության, մեկ դրվագ կողոպուտի համար՝ ՀՀ քրեական օրենսգրքի 177 հոդվածի 1-ին և 176 հոդվածի 1-ին մասերով:

Մեղսագրված արարքները միակ դրվագները չեն եղել, Անուշի կատարմամբ այլ հանցադրվագներ նույնպես ի հայտ են բերվել, բայց տուժող տղամարդիկ նրա հետ հաշտվել են, այդ հիմքով նշված դրվագներով Անուշի նկատմամբ քրեական հետապնդում չի իրականացվել:

Նախաքննական մարմինը Անուշին ձերբակալել է 2015 թվականի հունվարին: Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանը Անուշի նկատմամբ որպես այլընտրանքային խափանման միջոց է ընտրել գրավը՝ գրավի չափ սահմանելով 700 հազար դրամը:

Վերաքննիչ քրեական դատարանը վերացրել է ընդհանուր իրավասության դատարանի այս որոշումը, Անուշի նկատմամբ խափանման միջոց է ընտրել կալանավորումը:

Երկու ամիս անց՝ մարտին, նախաքննական մարմինը դիմել է նույն ընդհանուր իրավասության դատարան՝ միջնորդելով երկու ամսով երկարացնել Անուշի կալանքի ժամկետը:

Բայց դատարանը մերժել է նախաքննական մարմնի միջնորդությունը, Անուշին ազատել է կալանքից, որպես խափանման միջոց է ընտրել ստորագրությունը չհեռանալու մասին:

Վերաքննիչ դատարանը այս որոշումն արդեն թողել է անփոփոխ:

Անուշ Պ.-ն ներկայումս կալանքի տակ չէ:

Մեղսագրված երկու դրվագի համար Անուշ Պ.-ն դատարանում իրեն լիովին մեղավոր ճանաչեց ու միջնորդեց իր գործը, նախորդ գործի նման, քննել արագացված ընթացակարգով:

Մեղադրողը չառարկեց այդ միջնորդության դեմ: Երկու տուժողները վաղօրոք գրել էին, թե Անուշի նկատմամբ որևէ բողոք, պահանջ չունեն, և դատարան չէին ներկայացել:

Դատական նիստի սկզբին Անուշը մեղմ արտասվեց: Հետո նստած էր հեզ ու սակավախոս:

Անուշի շահերի պաշտպանը միջնորդեց իրեն ժամանակ տալ՝ պաշտպանյալի վերաբերյալ որոշ փաստաթղթեր դատարանին ներկայացնելու համար, մասնավորապես՝ Անուշի խնամքին անչափահաս երեխայի առկայության վերաբերյալ:

Դատարանը արագացված ընթացակարգով քննելով գործը՝ դատաքննությունն ավարտեց, իսկ կողմերի ճառերը կունկնդրի հաջորդ դատական նիստին՝ օգոստոսի 12-ին:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում