ԴԱԻՇ-ը վերահսկում է Իրաքի այն տարածքները, որտեղ աճեցվում է երկրի ամբողջ ցորենի մոտ մեկ երրորդը և գարու 40 %-ը: Այդ մասին հաղորդում է TASS-ը:
Բացի այդ, այժմ ԴԱԻՇ-ի ձեռքում է գտնվում մոտավորապես մեկ միլիոն տոննա ցորենի պաշար, որը կազմում է Իրաքի ամենամյա սպառման ծավալի մեկ հինգերորդը:
Նմանատիպ պատկեր է նաև Սիրիայում: Ծայրահեղականները իրենց վերահսկողության տակ են պահում ցորենի արտադրության մոտ 30 %-ը: Տնտեսագետների հաշվարկով միայն ցորենի վաճառքից ԴԱԻՇ-ի եկամուտները տարեկան անցնում են 200 միլիոն դոլարից: