Վալերի Մելաձեն չի թաքցրել այն փաստը, որ իր և աղջիկների միջև չլուծվող խնդիր կա, որն ուղղակիորեն կապված է երգչի դավաճանության հետ: Վալերին երկար ժամանակ ապրել է երկու ընտանիքով՝ դավաճանելով կնոջը, որի աղջիկները վաղուց ընտրել էին մոր կողմը: Նրանք նաև չեն ուզում շփվել Մելաձեի նոր կնոջ՝ Ալբինա Ջանաբաևայի հետ, մանավանդ նստել նրա հետ մեկ սեղանի շուրջը: Այդ պատճառով Արինան, Ինգան և Օլգան չէին եկել Վալերիի տարեդարձին, չնայած որ Մելաձեն կուզենար տեսնել աղջիկներին իր կողքին, տեղեկացնում է elive.com-ը:
Բացի այդ, երգիչը խոստովանել է, որ աղջիկները հրաժարվել են շփվել իրենց խորթ եղբայրների հետ, և նրա խոսքերից պարզ է դարձել, որ տվյալ հարցի շուրջ գոյություն ունեն մեծ խնդիրներ, որոնցից ելքը նա չի տեսնում: