Վարչապետ Նարենդրա Մոդին կառավարության և «Նագալենդայի ազգային հասարակական խորհրդի» համաձայնագիրը պատմական է անվանել, տեղեկացնում է bbc.com-ը:
Հնդկաստանի զինվորականների և ապստամբների զինված ընդհարումների արդյունքում տասնյակհազարավոր մարդիկ են զոհվել:
Ապստամբների խմբավորումը հանդես է եկել անկախ «Նագալիմ ժողովրդական հանրապետության» համար, որը Նագալենդայից բացի, ներառում էր նաև հարևան հնդկական Մանիպուր և Բիրմա նահանգների տարածքների մի մասը:
Ապստամբների հետ բանակցությունները սկսվել են գրեթե 20 տարի առաջ: Համաձայնության մանրամասները դեռևս հայտնի չեն: