Friday, 29 03 2024
14:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
13:45
«Մենք ապրում ենք նախապատերազմական փուլում». Լեհաստանի վարչապետ
ՌԴ-ն պատրաստ է նպաստել հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորմանը․ Սերգեյ Լավրով
Ուղիղ. ԱԺԲ խորհրդի անդամների ասուլիսը
Իսրայելը շարունակում է նախապատրաստվել Ռաֆահ քաղաքում գործողությանը. Նեթանյահու
13:15
Ուկրաինան հայտնել է էներգետիկ օբյեկտներին ուղղված ռուսական զանգվածային հարվածների մասին
Իսկ եթե Ալիեւը լիբերալ աշխարհի դաշնակից դառնա՞
Ոստիկանության Նոր Նորքի բաժին ներխուժելու դեպքով քրեական վարույթի շրջանակներում խուզարկություններ են անցկացվում շուրջ 4 տասնյակ վայրերում
Առցանց անմաքս առևտրի շեմը նվազում է
Հորը բռնության ենթարկելու, հարևանի կնոջը սպանելու համար մեղադրվողը տեղափոխվել է հոգեկան առողջության կենտրոն
«National Geographic»-ը «գինու» շրջագայություն է իրականացրել Հայաստանում
Կաթնամթերքի արտադրամասի արտադրական գործունեության կասեցումը վերացվել է
«Երևանի ավտոբուս» ՓԲԸ տնօրենն աշխատանքից ազատման դիմում է ներկայացրել
ՍԱՏՄ-ն ներկայացրել է ձվի արտադրության և իրացման շուկայի վերահսկողության միջանկյալ արդյունքները
ՌԴ իշխանությունները հայտնել են Բելգորոդի երկնքում 15 թիրախ ոչնչացնելու մասին
-
12:40
Գործ ունենք դավաճանական շղթայի հետ, որը կառավարում է Ռուսաստանը
12:30
ԱՄՆ կառավարությունը 60 մլն դոլար է հատկացրել փլուզված Բալթիմորի կամրջի վերակառուցման համար
-
12:20
Հայաստանը ազատագրական պայքար է մղում, ոչ թե՝ վեկտոր փոխում
12:15
Բելառուսներին այսօրվանից արգելված է անօդաչու թռչող սարքեր ունենալ
Լուրերի օրվա թողարկում 12։00
Մեքենան գլորվել է ձորը, վարորդը մահացել է
Լավրովի անփառունակ տապալումը
Փորձել են առանց հայտարարագրման բջջային հեռախոսներ ներկրել
11:45
Որքա՞ն տարածք են ռուսները գրավել այս տարի Ուկրաինայում
Հալեպի վրա Իսրայելի հարձակման հետևանքով զոհվել է 36 մարդ. Al Hadath
11:15
Ռուսական խոշոր հարձակումը կլինի մայիսի վերջին
Բեգլարյանը սպառնացել է նորակառույցի սեփականատերերին իր առանձնատուն բացվող տեսարանի համար
«Միրզոյանի հետ վերջին անգամ շփվել եմ Սկոպյեում․ մենք էինք նախաձեռնել այն». Լավրով
Հայաստանի և Ադրբեջանի խորհրդարանների ղեկավարներն առաջիկայում կրկին կհանդիպեն
«Հայկական ղեկավարությունը սկսում է արտահայտել այնպիսի գաղափարներ, որոնցով Փաշինյանը ձևավորել էր իր «Ելք» շարժումը». Լավրով

Վենետիկի հանձնաժողովը դեմ է Հայաստանում միասեռ ամուսնությունների համար սահմանադրական արգելքին

Սահմանադրական փոփոխությունների նախագահական հանձնաժողովի անդամները վստահեցնում էին, որ իրենց ներկայացրած նախագիծը համապատասխանում է եվրոպական ամենաբարձր ստանդարտներին: Մինչ այդ հանձնաժողովը հետևողականորեն աշխատում էր ԵԽԽՎ Վենետիկի հանձնաժողովի հետ, և մինչև հանձնաժողովի կողմից Սահմանադրության նախագծի հրապարակումը հանձնաժողովի անդամները մեկնել էին Փարիզ Վենետիկի հանձնաժողովի հետ վերջին դետալները համաձայնեցնելու համար, որպեսզի այն առավելագույնս անթերի լինի: Բայց երեկ Վենետիկի հանձնաժողովը հրապարակեց իր նկատառումները Սահմանադության նախագծի վերաբերյալ: Այդ դիտողությունները իրենց ծավալով ավելի մեծ են, քան բուն Սահմանադրության նախագծի տեքստը, իսկ բովանդակային առումով ընդհանրապես քարը քարի վրա թողնված չէ: Եվ եթե այդ դիտողությունները հաշվի առնվեն, ապա կստացվի, որ հանձնաժողովը պետք է նստի և զրոյից նոր Սահմանադրության նախագիծ գրի:

Վենետիկ հանձնաժողովի կողմից հրապարակված փաստաթղթում նախ ասվում է, որ որ 2005 թ. սահմանադրական փոփոխությունների նախագծի հետ կապված էլ են իրենք առաջարկություններ ներկայացրել, որոնք չեն ընդգրկվել նախագծի մեջ, բայց դրանք առկա են այս նոր նախագծում, ինչը Վենետիկի հանձնաժողովի փորձագետների կողմից համարվում է առաջընթաց:

Այնուհետև Վենետիկի հանձնաժողովի փորձագետները սկսում են հոդված առ հոդված քննարկել Սահմանադրության նախագիծը և ներկայացնել առաջարկություններ: Մենք չենք փորձի ներկայացնել այդ փաստաթուղթը ամբողջությամբ, միայն ներկայացնենք մի քանի դրվագ, որոնք բավական նուրբ են հանրային ընկալման տեսակետից: Նախագծի 16-րդ հոդվածում ասվում է, որ ՀՀ-ն երաշխավորում է կրոնական կազմակերպությունների գործունեության ազատությունը: Իսկ 17-րդ հոդվածը վերաբերում է Հայաստանյայց առաքելական սուրբ եկեղեցուն, և այդ հոդվածով ՀՀ-ն ճանաչում է Հայաստանյայց առաքելական սուրբ եկեղեցու՝ որպես ազգային եկեղեցու բացառիկ առաքելությունը հայ ժողովրդի հոգևոր կյանքում, նրա ազգային մշակույթի զարգացման և ազգային ինքնության պահպանման գործում:

Վենետիկի հանձնաժողովին այս ձևակերպումը չի բավարարում: Հանձնաժողովի կազմած փաստաթղթում ասվում է, չնայած Վենետիկի հանձնաժողովը ընդունում է Հայաստանյայց առաքելական եկեղեցու կարևորությունը մշակույթի զարգացման և ազգային ինքնության պահպանման գործում, սակայն վերապահում ունի «բացառիկ առաքելություն» ձևակերպման նկատմամբ, որը կարող է հանգեցնել ոչ ճիշտ մեկնաբանությունների: Պետք է նկատի ունենալ, որ Սահմանադրության նախագծի 16 և 17 հոդվածները ոչնչով չեն տարբերվում գործող Սահմանադրության ձևակերպումներից, և «բացառիկ առաքելություն» ձևակերպումը առկա է նաև գործող Սահմանադրության մեջ, այն ոչնչով չի խոչընդոտել կրոնական մյուս համայնքների և եկեղեցիների գործունեության ազատությանը, և չնայած դրան՝ Վենետիկի հանձնաժողովը պնդում է, որ այդ ձևակերպումը հանվի նախագծից:

Վենետիկի հանձնաժողովը ցանկանում է, որ Սահմանադրության նախագիծը չսահմանափակի միասեռական ամուսնությունների օրինականացման հնարավորությունը: Հանձնաժողովի ներկայացրած փաստաթղթում ասվում է, որ Սահմանադրության նախագծի 34-րդ և 15-րդ հոդվածները չպետք է մեկնաբանվեն որպես միասեռական ամուսնությունները ճանաչելու իրավական խոչընդոտ: Սահմանադրության նախագծի 15-րդ հոդվածը վերնագրված է «Ընտանիքի պաշտպանությունը» և դրանում ասվում է, որ ընտանիքը՝ որպես հասարակության բնական և հիմնական բջիջ, բնակչության պահպանման և բազմացման հիմք, գտնվում է պետության հատուկ պաշտպանության և հովանավորության տակ: Սա նշանակում է, որ պետությունը ընտանիք է ճանաչում այն միությունը, որը կարող է ապահովել բնակչության բազմացմանը: Միասեռական ամուսնության դեպքում բազմացումը ուղղակի բացառվում է և այդ պատճառով այն չի կարող կոչվել ընտանիք: Իսկ հոդված 34-ը, որը վերնագրված է «Ամուսնության ազատությունը», ասում է, որ ամուսնության տարիքի հասած կինը և տղամարդն իրենց կամքի ազատ արտահայտմամբ միմյանց հետ ամուսնանալու և ընտանիք կազմելու իրավունք ունեն: Սա ևս միասեռական ամուսնությունները օրինականացնելու սահմանադրական արգելք է, և Վենետիկի հանձնաժողովի համար այս ձևակերպումներն անընդունելի են:

Այսպիսով, Վենետիկի հանձնաժողովը իսկապես վատ վիճակի մեջ է դնում սահմանադրական փոփոխությունները պատրաստած հանձնաժողովին, որովհետև այդ հանձնաժողովի անդամներ Վարդան Պողոսյանը և Հրայր Թովմասյանը իրենց համատեղ ասուլիսում հպարտանում էին, որ իրենց հաջողվել է Սահմանադրության մեջ ամրագրել, որ ընտանիքը երկու տարբեր սեռերի անձանց միությունն է, և դրանով, ըստ էության, սահմանադրական արգելք ստեղծել միասեռական ամուսնությունների համար: Բայց ինչպես տեսնում եք, ամեն ինչ այնքան միանշանակ չէ:

Մի կողմից Վենետիկի հանձնաժողովը պահանջում է Սահմանադրության նախագծում կատարել հանրության համար ոչ ընդունելի փոփոխություններ, մյուս կողմից, որ իշխանությունը փորձի ստանալ հանրային աջակցություն: «Վենետիկի հանձնաժողովը տեղեկացված է, որ տեղի են ունեցել մի շարք հանդիպումներ կուսակցությունների հետ, և հորդորում է շարունակել այդ հանդիպումները կուսակցությունների և հասարակության հետ: Վենետիկի հանձնաժողովը ողջունում է նման մոտեցումը և կոչ անում Հայաստանի իշխանություններին շարունակել գնալ այդ ճանապարհով, որպեսզի բացահայտվեն բոլոր հնարավոր խոչընդոտները, և այդպիսով բարեփոխումներին տրվի հաջողության ավելի մեծ հնարավորություն»:

Մենք ներկայացրինք ընդամենը երկու դրվագ, բայց քննադատությունը անհամեմատ ավելի մեծ է, և եթե դատելու լինենք Վենետիկի հանձնաժողովի կազմած փաստաթղթից, ապա Սահմանադրության նախագծի բազմաթիվ հոդվածներ չեն համապատասխանում հենց եվրոպական չափանիշներին, իսկ որոշ մասում առկա են ուղղակի տեխնիկական բնույթի վրիպումներ: Օրինակ՝ նախագծի 104-րդ հոդվածում ասվում է, որ ԱԺ նախագահի «տեղակալներից մեկն ընտրվում է ընդդիմադիր խմբակցությունների կողմից առաջադրված պատգամավոր»: Վենետիկի հանձնաժողովի կազմած փաստաթղթում շատ տրամաբանական հարց է հնչեցվում, թե ինչու միայն մեկը, ինչու է սահմանափակվում ընդդիմության իրավունքը թեկնածու առաջադրելու նաև ԱԺ նախագահի երկրորդ տեղակալի համար: Սահմանադրության հեղինակները իհարկե նկատի են ունեցել, որ ԱԺ նախագահի տեղակալներից մեկը պարտադիր պետք է ընտրվի ընդդիմության ներկայացուցիչ, սակայն հոդվածն այնպես են ձևակերպել, որ ստացվում է, թե մյուս տեղակալը չի կարող լինել ընդդիմության կողմից առաջադրված:

ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովն ասում էր, որ սահմանադրական փոփոխությունների հանրային քննարկումը կտևի մինչև սեպտեմբերի սկիզբը: Բայց եթե հանձնաժողովը իսկապես պետք է հաշվի առնի Վենետիկի հանձնաժողովի պատրաստած փաստաթուղթը և ըստ այդմ վերափոխի Սահմանադրության նախագիծը, ապա դրա համար ամիսներ կպահանջվեն, և իշխանությունը հազիվ թե տեղավորվի հանրաքվեի անցկացման՝ իր համար նախանշած ժամկետների մեջ:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում