Քիչ առաջ Կիևյան կամրջի մոտ 30-ամյա կինը սպառնում էր ցած նետվել կամրջից՝ պահանջելով, որ իրեն ընդունի ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը։ Կինը իր հետ դեպքի վայր էր տարել նաև մանկահասակ երեխաներին։ Վլադիմիր Գասպարյանի փոխարեն դեպքի վայր էր գնացել Երևանի ոստիկանապետ Աշոտ Կարապետյանը, ով ներքև իջնելով՝ կնոջը համոզել է հետ կանգնել որոշումից։
«Առաջին լրատվական»-ի տեսախցիկը ֆիքսել է, թե ինչպես է Աշոտ Կարապետյանը հեռախոսով զրուցում, ապա այն փոխանցում կնոջը։ Մեզ հասած տեղեկություններով, նա զրուցել է Վլադիմիր Գասպարյանի հետ։ Թե ինչ են զրուցել ինքնասպանությամբ սպառնացող կնոջ հետ, Աշոտ Կարապետյանը նախ ծիծաղեց, հարցնելով՝ գաղտնալսո՞ւմ ենք իր հեռախոսը, ապա հրաժարվեց մանրամասնել։