ԱՄՆ Կալիֆոռնիա նահանգում անտառային հրդեհների պատճառով տարհանվել է 12 հազար մարդ: Այս մասին հաղորդում է Reuters-ը:
Չորեքշաբթի օրը Սան Ֆրանցիսկոյից հյուսիս ընկած Լեյք շրջանում բռնկված հրդեհը կիրակի օրը իր ճիրաններում է առել 18.6 հազար հեկտար տարածք և հասել Օրեգոն նահանգի սահմանին՝ մեկ օրում ավելի քան երկու անգամ ընդլայնվելով: Կրակը ոչնչացրել է 24 տուն և 26 տնտեսական կառույց, սպառնալիքի տակ են գտնվում ևս 6 հազար հաստատություն:
Հրդեհի պատճառով փակվել են երկու մայրուղիներ: Հրդեհաշիջման աշխատանքներում ներգրավվել է գրեթե 2000 մարդ, ընդ որում՝ կրակի դեմ պայքարելիս մահացել է հրշեջներից մեկը: