Մալայզիայի վարչապետ Նաջիբ Ռազակը հանձնարարել է սոցիալական մեդիայում խստացնել վարքի կանոնները՝ զրպարտանքի տարածման դեմ պայքարի նպատակով: Այս մասին գրում է The Straits Times-ը:
Ռազակն ընդգծել է, որ եթե զրպարտության տարածումը հետագայում էլ ծաղկի, ապա երկրում կստեղծվի հատուկ դատարան: Վարչապետը նշել է, որ չի կարող խանգարել տեխնոլոգիական առաջընթացին, բայց նաև թույլ չի տա ճշմարտությունը համատարած ստի վերածվել:
«Մենք պետք է գլուխ հանենք իրավիճակից, երբ կիբերտարածությունում բախվում ենք հարձակումների հետ՝ մեր կուսակցությունն ավելի լավ դիրքավորելու համար»,- ասել է նա: