Ինդոնեզիայի Պադանգ քաղաքի օդանավակայանում Citilink ավիաընկերության A320 Airbus ինքնաթիռը կիրակի օրը դուրս է եկել թռիչքավայրէջքային գոտուց, ինչի հետևանքով տուժել է 3 մարդ: Այս մասին հաղորդում է Reuters-ը՝ հղում անելով երկրի տրանսպորտի նախարարության ներկայացուցիչ Ջուլիուս Բարատին:
Վերջինիս տվյալներով՝ 174 ուղևորով ինքնաթիռը երկրի մայրաքաղաք Ջակարտայից թռչել է Պադանգ: Միջադեպի արդյունքում օդանավակայանի աշխատանքը դադարեցվել է:
«Ինքնաթիռը շրջանցել է թռիչքուղին, օդանավակայանը փակ է»,- ասել է Բարատը: