Սալվադորի կենտրոնական մասում գտնվող Դելգադո քաղաքի մարզահրապարակում հրաձգության հետևանքով զոհվել է 5, վիրավորվել 2 մարդ: Այս մասին հաղորդում է La Prensa Grafica պարբերականը:
Միջադեպը տեղի է ունեցել կիրակի օրը: Ոստիկանության տվյալներով՝ անհայտ անձինք ավտոմեքենայից կրակ են բացել դրա կողքով անցնող մարդկանց վրա:
Ինչպես նշվում է, հրաձիգները եղել են 9 հոգի: Նախնական տվյալներով՝ հրաձգության զոհ են դարձել ֆուտբոլային թիմերից մեկի անդամները: Տեղական իշխանությունների տվյալներով՝ զոհերի թվում եղել են տեղի հանցախմբերից մեկի 3 ներկայացուցիչներ: