Ամերիկացի միլիարդատեր և ԱՄՆ նախագահի թեկնածու Դոնալդ Թրամփը հանրապետականներին սպառնացել է ընտրություններին առաջադրվել որպես անկախ թեկնածու, եթե նրանք «իրենց լավ չպահեն»: Այս մասին հայտնում է The New York Post-ը:
Թրամփը դժգոհություն է հայտնել, որ իր կուսակից ընկերները չեն հարգում իրեն և իր թեկնածությունը լուրջ չեն ընդունում՝ չնայած նախնական հարցումներում իր ակնհայտ առավելությանը:
«Նրանք հարձակվեցին ինձ վրա, և ես նրանց պատասխանեցի, հնարավոր է՝ ավելի կոշտ, քան նրանք՝ ինձ: Բայց դա փաստ է՝ ես հարձակման եմ ենթարկվել նրանցից մի քանիսի կողմից»,- նշել է Թրամփը: