Եթե կատարեք այս պարզ վարժությունները, ապա մի քանի շաբաթ անց արդյունքները ձեզ կուրախացնեն, հայտնում է woman-talk.com-ը:
1. Տեղում վազք` ծնկները բարձրացնելով: Այն կատարեք մեկ րոպե առավելագույն արագությամբ:
2. Կքանիստ և թռիչքներ: Անհրաժեշտ է կքանստել որքան հնարավոր է խոր և վերադառնալ ելման դիրք թռիչքով: Այստեղ կարևոր է նաև արագությունը. որքան արագ՝ այնքան արդյունավետ: Կատարեք մեկ րոպե:
3. Նստեք հատակին և լայն բացեք ոտքերը, թեքվեք մեկ աջ, մեկ՝ ձախ ոտքի վրա, որքան հնարավոր է ներքև` փորձելով կրծքով հպվել ծնկին: Այն նույնպես կատարեք մեկ րոպե: