ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման հայտարարել է, որ երկուշաբթի Սպիտակ տունը կներկայացնի ԱՄՆ պատմության մեջ ամենակարևոր ծրագիրը` կլիմայի փոփոխության մասին, հաղորդում է BBC-ն:
ԱՄՆ-ը կփորձի 15 տարվա ընթացքում նվազեցնել ջերմոցային գազերի արտանետումը 1/3-ով: Հիմնական միջոցառումների շարքին են դասվում քամու և արևի էներգիայի օգտագործման ընդլայնումը:
ԱՄՆ էներգետիկ ոլորտի որոշ ներկայացուցիչներ քննադատել են ծրագիրը` հայտարարելով, որ նախագահը պատերազմ է հայտարարել ածուխին` ԱՄՆ-ում արտադրվող էներգիայի 1/3-ի աղբյուրին: