Saturday, 20 04 2024
12:00
Էկվադորում էներգետիկ ճգնաժամ է. 2 ամսով արտակարգ դրություն է հայտարարվել
11:45
Նավթի գները նվազել են – 19-04-24
Բացահայտվել է «Սևան ազգային պարկ» ՊՈԱԿ-ում առանձնապես խոշոր չափերով հափշտակությունների և փողերի լվացման բազմադրվագ դեպքը
38-ամյա որդին դանակի մի քանի հարված է հասցրել հորը և սպանել նրան
Ապօրինի ընդերքօգտագործման հետևանքով պատճառված վնասն ամբողջությամբ վերականգնվել է
10:45
Գուտերեշը ողջունում է Հայաստանի և Ադրբեջանի միջև ձեռք բերված համաձայնությունը
Եթե Երևանը Արցախի էթնիկ զտման հարցով չդիմի ՄՔԴ, կդառնա Բաքվի հանցակիցը
Հատուկ տակտիկական ուսումնավարժություն՝ Սյունիքում
Ադրբեջանը կռվախնձոր է դառնում տարածաշրջանում՝ ինչպես Հայաստանը 2020-ին
10:09
Սա կարևոր քայլ է տևական և արժանապատիվ խաղաղության համաձայնագրի կնքման ճանապարհին. Բլինքեն
192 տոննա ոսկի է մտել Հայաստան. աննախադեպ են նաև արտահանման ծավալները
Սպասվում են տեղումներ
Արամ Սարգսյանի մտերիմին մեկ բուլդոզերի համար 700 հազար դոլար են տվել. «Հրապարակ»
Արցախի վերնախավը հավաքվել էր. «Հրապարակ»
Ալիեւը մեկնում է Մոսկվա. դրա՞ համար էր Տոկաեւը եկել Երեւան
Վահագն Հովակիմյանն ու ՄԻՊ-ը կգնան Ազգային ժողով. «Հրապարակ»
Նիկոլ Փաշինյանի հերթական նվերը Ադրբեջանին. «Հրապարակ»
Մինչեւ Տավուշի հողերի հանձնման հարցն էր լուծվում, Փաշինյանը բեմականացում էր վայելում. «Հրապարակ»
Թաթուլ Ասիլյանի տան վրա արձակված կրակոցի գործը օդից է կախված․ միակ կասկածյալի խափանման միջոցը փոխվել է. «Ժողովուրդ»
Որոնվող տղամարդը հայտնաբերվել է «Նահատակ» կոչվող հանդամասում
00:45
Տղամարդն ինքնահրկիզվել է Նյու Յորքի դատարանի շենքի մոտ` Թրամփի գործով լսումների ժամանակ
Մայրաքաղաքում բացօթյա առևտուրն արգելվում է
ՀՀ և Ադրբեջանի պայմանավորվածությունների կյանքի կոչումը կբերի խաղաղություն նաև ողջ տարածաշրջանում. պատգամավոր Գրիգորյան
00:12
«Սահմանազատման գործընթացի վերաբերյալ հուսադրող լուրեր կան»․ Կլաար
Գավառում մոր կողմից երեխային բռնության ենթարկելու գործը նախաքննության փուլում է
Մայիսի 1-ից ուժի մեջ է մտնում ՃԵԿ խախտման Էլեկտրոնային ծանուցումը նախընտրելու դեպքում 20 տոկոս նվազ բոնուսը
Զառի դպրոցը «հազարապետ» Փաշինյանին հրավիրել է՝ դիտելու «Պապ թագավոր» ներկայացումը
«Սիրո սեղան». AMAA-ի «Հայասա» թատերախումբը փայլեց նորովի
Տավուշից ոչ մի միլիմետր չի հանձնվում. Լիլիթ Մինասյան
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար

Երևանյան լճի երկու թիթեռնիկներ տղամարդու համար իրար գլուխ են ջարդել

Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանում Նելլի Բաղդասարյանի նախագահությամբ շարունակվեց Շուշան Դ.-ի գործի դատական քննությունը:

Դատարանն ունկնդրեց կողմերի վիճաբանությունները:

Մեղադրող դատախազ Մարգարյանն ասաց, որ Շուշան Դ.-ին առաջադրված մեղադրանքը հաստատվել է գործի նախաքննության ու դատաքննության ընթացքում:

Ըստ մեղադրանքի՝ 2014 թվականի մայիսի 8-ին, գիշերվա ժամը 4-ին Երևանի Բագրատունյաց 2 հասցեում գտնվող «Նաիրի» մարզադաշտի մոտ 23-ամյա Շուշանը վիճաբանել է իր ընկերուհի և գործընկերուհի Աննա Տ.-ի հետ:

Շուշանը, առաջադրված մեղադրանքի համաձայն, ձեռքերով ու ոտքերով հարվածներ է հասցրել Աննայի գլխի շրջանին ու մարմնի տարբեր մասերին:

Աննայի առողջությանը, ըստ դատաբժշկական փորձաքննության եզրակացության, պատճառվել է ծանր վնաս՝ գանգուղեղային տրավմա, գլխուղեղի միջին աստիճանի սալջարդ, սուբդուրալ հեմատոմա՝ աջ քունքային շրջանում, ձախից պտկաձև ելունի կոտրվածք՝ անցումով գանգի հիմ՝ միջին գանգափոս, սուբարախնոիդալ արյունազեղում՝ ուղեկցված օստեոհեմոլիկվորեայով, 7-րդ զույգ դիմային նյարդի ախտահարում: Շուշանին մեղադրանք է առաջադրվել դիտավորությամբ տուժողի առողջությանը ծանր վնաս հասցնելու համար՝ ՀՀ քրեական օրենսգրքի 112 հոդվածի 1-ին մասով:

Շուշանն ամուսնացած չէ, խնամքին ոչ ոք չունի:

Ամբաստանյալ Շուշանն ու տուժող Աննա Տ.-ն որպես պարուհի աշխատել են Նուբարաշենի խճուղու վրա գտնվող «Լունա» գիշերային ակումբում՝ դեպքից մեկ-երկու ամիս առաջ:

Դեպքը կատարվել է Բագրատունյաց պողոտայում:

Շուշան Դ.-ն իրեն առաջադրված մեղադրանքը չի ընդունում:

Սկզբում նրա վարկածը եղել է այն, որ տուժողը գլխի շրջանում ծանր վնասվածքները ստացել է իր հրելուց հետո վայր ընկնելու, գլուխը «բորդյուրին» խփելու հետևանքով:

Սակայն դատաբժշկական լրացուցիչ փորձաքննության եզրակացության ստացումից հետո Շուշանը մեղսագրված արարքում իրեն մեղավոր չի ճանաչել:

Շուշանը փոքրամարմին կին է:

Տուժող Աննան դատարանում ասել է, թե Շուշանը չէր կարող իրեն պատճառել այն վնասվածքները, որոնք ինքը ստացել է. «Դա ասում եմ՝ Շուշանին շատ լավ ճանաչելով»:

Ըստ տուժողի՝ Շուշանն ընկեր է ունեցել, սիրահարված է եղել Արագածոտնի մարզի բնակիչ Ն.-ին:

Աննայի բնութագրմամբ՝ Ն.-ն շատ կոպիտ է վարվել ինչպես Շուշանի, այնպես էլ իր հետ: Բռնություն է գործադրել Շուշանի նկատմամբ, սպառնալիքներ է տվել: Շուշանը սիրել է նրան, չնայած Ն.-ն ամուսնացած էր, փոքրիկ աղջիկ ուներ:

Դեպքի ժամանակահատվածում Շուշանն ապրել է տուժողի հետ, նույն վարձով տանը՝ Էրեբունի թաղամասում:

Դեպքի օրը Ն.-ն Շուշանին ու տուժողին հրավիրել է իրենց գյուղից ոչ հեռու հացատուն՝ իբր հոր ծնունդը նշելու:

Խնջույքից հետո՝ գիշերվա ժամը երկուսի-երեքի սահմաններում, Ն.-ն համագյուղացու մեքենայով աղջիկներին բերել է Երևան:

Մեքենայի մեջ աղջիկները վիճել են միմյանց հետ…

Տուժողը դատարանում ասել է, թե հարվածի պահը չի հիշում: Ուշքի է եկել Էրեբունու հիվանդանոցում, գլխի վնասվածքով:

Հիվանդանոց են գնացել Ն.-ն ու նրա մայրը, ովքեր պատրաստակամություն են հայտնել հատուցելու տուժողի հիվանդանոցային ծախսերը:

Դեպքի վայրից Ն.-ն, նրա ընկերը և տաքսու վարորդը հեռացել էին՝ գիշերով Շուշանին մենակ թողնելով գիտակցությունը կորցրած Աննայի հետ:

Շուշանն է դեպքի վայր ժամանած շտապօգնության անձնակազմի հետ Աննային տեղափոխել հիվանդանոց…

Տուժողն ասել է՝ քիչ թե շատ իմանալով, որ Ն.-ն ագրեսիվ է եղել, ձեռք է բարձրացրել Շուշանի վրա, սպառնալիքներ է տվել նախկինում, ինքը ենթադրել է, որ իրեն հարվածողը կարող էր իրենց հետ նույն մեքենայում գտնվող Ն.-ն լինել:

Գործով վկայի կարգավիճակ ունեցող Ն.-ն դատարան չներկայացավ, նա դեպքից տասն ամիս անց հատել է Հայաստանի պետական սահմանը, մեկնել է Հայաստանից, վերադարձի մասին տվյալներ չկան:

Մեղադրող դատախազն իր ճառում որպես Շուշան Դ.-ի մեղքը հաստատող ապացույցներ նշեց հենց Շուշանի նախաքննական խոստովանական ցուցմունքները, նրա նախկին գործընկերների՝ «Լունա» գիշերային ակումբի աշխատողների ցուցմունքնեը:

Բանն այն է, որ դեպքից հետո՝ տուժող Աննային գիշերով «Էրեբունի» հիվանդանոց հասցնելով, Շուշանը զանգել է «Լունա» գիշերային ակումբի տնօրենին, ասել է, թե ինքն ու Աննան կռվել են, ինքը հարվածել կամ հրել է, Աննան ընկել ու վնասվածքներ է ստացել, իրենք հիվանդանոցում են: Շուշանն աջակցություն է խնդրել նախկին գործընկերներից:

«Լունա» ակումբի տնօրենը երկու աշխատակցուհիների ուղարկել է «Էրեբունի» հիվանդանոց: Շուշանն այնտեղ նրանց նույն բանն է հայտնել՝ թե ինքն ու Աննան կռվել են, ինքը հրել, գցել է Աննային, վերջինս վնասվածքներ է ստացել: Որևէ այլ անձի կողմից Աննային խփելու մասին Շուշանը ոչինչ չի ասել:

Տուժող Աննան ասել է, թե չի հիշում իրեն հարվածելու պահը, ուշքի է եկել հիվանդանոցում:

Մեղադրողն ընդգծեց, որ Շուշան Դ.-ն իրեն մեղավոր է ճանաչել ընդհուպ՝ մինչև դատաբժշկական լրացուցիչ փորձաքննության եզրակացության ստացումը, երբ մասնագիտական տեսակետից բացառվել է ընկնելու հետևանքով այն վնասվածքների ստացումը, որոնք արձանագրվել են տուժողի մոտ:

Լրացուցիչ փորձաքննության եզրակացությունը, ըստ մեղադրողի, հաստատում է, որ ամբաստանյալ Շուշան Դ.-ի առաջ քաշած վարկածը՝ տուժողին հրելու, նրա վնասվածքներն ընկնելուց առաջանալու վերաբերյալ, արժանահավատ չէ:

Մեղադրողն ասաց, որ նույնիսկ դատարանում, վարկած առաջ քաշելով, թե տուժողին հարվածողը կարող էր վկա Ն.-ն լինել, ամբաստանյալ Շուշան Դ.-ն չի հայտնել, թե ինչպես է Ն.-ն հարվածել տուժողին: Նա ասել է, թե հարվածելու պահը չի տեսել…

Մեղադրողը Շուշան Դ.-ի պատասխանատվությունն ու պատիժը ծանրացնող հանգամանքներ չնշեց:

Նա միջնորդեց Շուշան Դ.-ին մեղավոր ճանաչել տուժողի առողջությանը դիտավորությամբ ծանր վնաս հասցնելու համար՝ ՀՀ քրեական օրենսգրքի 112 հոդվածի 1-ին մասով, և դատապարտել 3 տարի ազատազրկման:

Ամբաստանյալի շահերի պաշտպան, հանրային պաշտպանի գրասենյակի փաստաբան Հ. Իսրայելյանը համաձայն չէր մեղադրողի հետ:

Ըստ պաշտպանի՝ ընդհակառակը, գործով ապացուցված չէ ու դատական քննության արդյունքում էլ չապացուցվեց Շուշան Դ.-ի մեղքը մեղսագրված արարքի համար:

Պաշտպանը շեշտը դրեց ամբաստանյալի և տուժողի դատաքննական ցուցմունքների վրա, նախաքննական բացթողումների վրա, օրինակ՝ այն փաստի վրա, որ նախաքննությամբ անտեսվել է դեպքի պահին Ն.-ի համագյուղացի, անչափահաս տղայի՝ փաստորեն ականատես վկայի գոյությունը: Այս տղան նույն մեքենայում է եղել, որով Ն.-ն աղջիկներին բերում էր Երևան: Նա ականատես է եղել աղջիկների միջև առաջացած վիճաբանությանը: Այդ հանգամանքը ի հայտ եկավ դատարանում…

Իսկ մեքենայի մեջ Աննայի ու Շուշանի վեճն առաջացել էր այն պատճառով, որ տուժողին զանգահարել է նրա ընկերը: Տուժողը մեքենայի մեջ գտնվողներին, հատկապես Շուշանին խնդրել է իր խոսելու ընթացքում ձայն չհանել, որ ընկերը չիմանա՝ ինքը Շուշանի հետ է: Աննայի ընկերն արգելել էր նրան Շուշանի հետ հանդիպել, այսուայնտեղ գնալ, ընկերություն անել:

Բայց Շուշանը չի զսպել իրեն, ձայն է հանել, տուժողի ընկերը զայրացել ու անջատել է հեռախոսը: Տուժողն իր հերթին զայրացել է Շուշանի վրա ու մեքենայի մեջ վիճել է նրա հետ՝ հայհոյական, կոպիտ բառերով: Շուշանն էլ վեճի մեջ է մտել: Շուշանի ընկեր Ն.-ն սաստել է նրանց:

Հետո, երբ վարորդը կանգնեցրել է մեքենան Բագրատունյաց պողոտայում, գնացել է մեքենայի անիվը նորոգելու, Շուշանը նեղացած իջել է մեքենայից, տուժողն էլ իջել ու գնացել է նրա հետևից: Ընկերուհիները մայթի վրա վիճել են իրար հետ…

Պաշտպանական կողմը պնդում է, որ Շուշանը տուժողին ընդհանրապես չի հարվածել: Նրան կարող էր կոպտել ու հարվածել մեքենայում գտնվող Ն.-ն, ում նախաքննական մարմինը սոսկ վկայի կարգավիճակ էր տվել, իսկ դատարանը չէր էլ կարողացել հարցաքննել, քանի որ Ն.-ն, գործի դատաքննությանը չսպասելով, հեռացել է Հայաստանից:

Պաշտպանը Շուշանի նախկին գործընկերների՝ «Լունա» ակումբի աշխատողների ցուցմունքները Շուշանի մեղքը հաստատող ապացույց չհամարեց, քանի որ նրանք բոլորը պատմել են այն, ինչ նրանց ներկայացրել է Շուշանը, ով հետագայում խոստովանել է, որ սկզբում ճիշտը չի ասել այն հույսով, որ ընկերը՝ Ն.-ն, կօգնի իրեն…

Պաշտպանը այնքան ակնհայտ համարեց իր պաշտպանյալ Շուշան Դ.-ի անմեղությունը, որ շատ երկարաշունչ ճառ չասաց, նախադեպային դատավճիռներից մեջբերումներ չարեց, օրենքներին հղումներ չկատարեց:

Պարզապես ասաց, թե Շուշան Դ.-ն չի կատարել այն արարքը, որը մեղսագրված է նրան: Պաշտպանը միջնորդեց Շուշանի նկատմամբ կայացնել արդարացման դատավճիռ:

Բայց եթե հանկարծ դատարանը համարի, որ Շուշանի մեղքն ապացուցված է, ապա պաշտպանը խնդրեց, որ Շուշանի նկատմամբ նվազագույն պատիժ սահմանվի ու կիրառվի պայմանական դատապարտություն, քանի որ վերջիվերջո՝ Շուշանը նախաքննության սկզբում տվել է խոստովանական ցուցմունքներ, նախկինում դատված չի եղել, մեղսագրված արարքը կատարել է հանգամանքների պատահական զուգակցության պատճառով, մեկ տարուց ավելի է՝ գտնվում է կալանքի տակ…

Մեղադրողն իր ռեպլիկում ուշադրություն հրավիրեց այն հանգամանքին, որ Շուշանը դատարանում մեղքը չի ընդունել, չի զղջացել, հետևաբար՝ առարկեց պաշտպանի միջնորդության դեմ՝ Շուշանի նկատմամբ պայմանական դատապարտություն կիրառելու վերաբերյալ:

Դատարանը փորձեց ճշտել Շուշանի դիրքորոշումը: Շուշանը, ճիշտ է, ասաց, թե իրեն մեղավոր է ճանաչում «մասնակիորեն», բայց այդ «մասնակիորենը» միայն վերաբերում էր նրան, որ ինքն էր եղել տուժողին խնջույքի տանողը, եթե տուժողն իր հետ խնջույքի չգար, նրա հետ նման բան չէր պատահի…

Դատարանը ամբաստանյալի վերջին խոսքը կլսի հաջորդ դատական նիստին՝ արձակուրդից վերադառնալուց հետո…

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում