Saturday, 20 04 2024
Որոնվող տղամարդը հայտնաբերվել է «Նահատակ» կոչվող հանդամասում
00:45
Տղամարդն ինքնահրկիզվել է Նյու Յորքի դատարանի շենքի մոտ` Թրամփի գործով լսումների ժամանակ
Մայրաքաղաքում բացօթյա առևտուրն արգելվում է
ՀՀ և Ադրբեջանի պայմանավորվածությունների կյանքի կոչումը կբերի խաղաղություն նաև ողջ տարածաշրջանում. պատգամավոր Գրիգորյան
00:12
«Սահմանազատման գործընթացի վերաբերյալ հուսադրող լուրեր կան»․ Կլաար
Գավառում մոր կողմից երեխային բռնության ենթարկելու գործը նախաքննության փուլում է
Մայիսի 1-ից ուժի մեջ է մտնում ՃԵԿ խախտման Էլեկտրոնային ծանուցումը նախընտրելու դեպքում 20 տոկոս նվազ բոնուսը
Զառի դպրոցը «հազարապետ» Փաշինյանին հրավիրել է՝ դիտելու «Պապ թագավոր» ներկայացումը
«Սիրո սեղան». AMAA-ի «Հայասա» թատերախումբը փայլեց նորովի
Տավուշից ոչ մի միլիմետր չի հանձնվում. Լիլիթ Մինասյան
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար
Երևանը պնդում է՝ Մինսկի խումբ գոյություն ունի
Ռուսաստանի հեռանալով Երևանն ու Բաքուն կարողանում են պայմանավորվել
Մի՛ դարձրեք հնարավորությունը մամլիչ
Ավանակով գնացել է Կապան՝ գնումներ կատարելու և չի վերադարձել
Մահացել է ԵԱՀԿ ՄԽ ՌԴ առաջին համանախագահ Վլադիմիր Կազիմիրովը
Արամ Ա Վեհափառ Հայրապետն ընդունել է Միջազգային քրեական դատարանի առաջին դատախազ Լուիս Մորենո Օկամպոյին
Իրանն աջակցում է ՀՀ տարածքային ամբողջականությանը և դեմ է միջազգային սահմանների որևէ փոփոխման․ ԻԻՀ դեսպան
Ռուս-ադրբեջանական «մաքուր էջի» աշխարհաքաղաքական սեւագիր կա՞
Ես ճիշտ էի, Փաշինյանին սատարող քաղաքացիական հասարակությունը սխալ
«Գարդման-Շիրվան-Նախիջևան»-ը ողջունում է «Մեծ յոթնյակի»՝ Ադրբեջանին և Հայաստանին ուղղված հայտարարությունը
Հայկազ Նասիբյանը նշանակվել է էկոնոմիկայի նախարարության գլխավոր քարտուղար
Գետնի վրա կվերարտադրվեն ԽՍՀՄ փլուզման պահին իրավաբանորեն հիմնավորված միջհանրապետական սահմանները․Եղոյան
Բաքուն փորձում է փաստերի խեղաթյուրմամբ հարցականի տակ դնել հայկական բազմադարյա ներկայությունը. ԼՂՓԻ միություն
Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման ողջ գործընթացում հիմնվելու են Ալմա-Աթայի հռչակագրի վրա․ Խանդանյան
Հայ-ադրբեջանական նոր պայմանավորվածություն
Սահմանի հստակ ֆիքսումը դառնալու է ՀՀ տարածքային ամբողջականության պաշտպանությանը միտված լեգիտիմ գործոն․ Կոնջորյան
Փրկարարները Գորիսում իրականացրել են հարկադիր քարաթափում
ՀՀ ԿԳՄՍ փոխնախարարը և ԱԶԲ պատասխանատուները քննարկել են դպրոցների սեյսմակայունության հիմնախնդիրը
Հայաստանն էականորեն խորացնում է իր համագործակցությունը Եվրոպական միության և ԱՄՆ-ի հետ. ԱԳ նախարար

Ինչու է նավթ չարդյունահանող Հայաստանը վնասվում նավթի գների անկումից

Նավթի համաշխարհային գները շարունակում են դինամիկ անկում ապրել. Brent տեսակի նավթի գինը Լոնդոնի բորսայում տատանվում է 54,5 դոլարի սահմաններում: Միջազգային վերլուծաբանները շարունակում են պեսիմիստական կանխատեսումներ անել, նրանց որոշ մասը համարում է, որ նավթի գինը կարող է իջնել 25-30 դոլար` մեկ բարելի համար:

Ինչ ազդեցություն դա կարող է ունենալ Հայաստանի վրա: Թվում է` Հայաստանը պետք է միայն ուրախ լինի նավթի գների շարունակական անկումից, քանի որ մենք չունենք նավթի արդյունահանում և արտահանում, հետևաբար Հայաստանում օգտագործվող նավթամթերքը 100 տոկոսով ներմուծվում է: Առողջ տրամաբանությունը հուշում է, որ որքան իջնում են նավթի միջազգային գները, այնքան էժանանում են նավթամթերքի գները, հետևաբար դա իր դրական ազդեցությունը պետք է թողնի Հայաստանի արտաքին առևտրային հաշվեկշռի վրա: Նավթամթերքի գների էժանացումը պետք է ունենար նաև սոցիալական նշանակություն, նկատի ունենալով, որ բնակչությունը պետք է ավելի քիչ գումար ծախսեր վառելիքի վրա, իսկ խնայված գումարը կօգտագործվեր այլ նպատակներով:

Բայց իրականում համաշխարհային շուկայում նավթի գների անկումը որևէ ազդեցություն չի թողնում Հայաստանում բենզինի և դիզվառելիքի շուկայի վրա: Մասնավորապես վերջին մեկ ամսվա ընթացքում նավթի գինը նվազել է շուրջ 10 դոլարով՝ մեկ բարելի հաշվարկով, իսկ Հայաստանում բենզինն ու դիզվառելիքը չեն էժանացել և նույնիսկ թանկացել են: Այնպես որ այս տրամաբանությունը Հայաստանում չի աշխատում, և եթե անգամ նավթի գինը իջնի և դառնա 30 դոլար, դրանից կօգտվի միայն նավթամթերք ներմուծողը, բայց ոչ հասարակությունը:

Համաշխարհային շուկայում նավթի գների անկումը իր հետ բերում է նաև գազի միջազգային գնի անկման: Ճիշտ է դա տեղի չի ունենում միանգամից, այլ ավելի աստիճանական գործընթաց է, սակայն գազի գինը անմիջականորեն կապված է նավթի համաշխարհային գների հետ: Բայց այս իմաստով ևս հայ հասարակությունը որևէ դրական փոփոխություն չի կարող ակնկալել, որովհետև Գազպրոմ Արմենիա ընկերությունը դժվար թե թեկուզ մեկ դրամով իջեցնի հայ սպառողներին մատակարարվող գազի գինը: Ռուսական Գազպրոմ ընկերությունը համարում է, որ Հայաստանին գազը վաճառվում է արտոնյալ գնով՝ 165 դոլար՝ հազար խորանարդի դիմաց, մինչդեռ հայ սպառողը գազը գնում է եվրոպականին մոտ գներով՝ 325 դոլարով: Եթե անգամ գազի համաշխարհային գները կրկնակի չափով իջնեն, այդ 325-ը 324 չի դառնա:

Բայց նավթի գների իջեցումը, որևէ օգուտ չտալով հայաստանցի սպառողներին, կարող է զգալիորեն լուրջ վնաս տալ Ռուսաստանում ապրող և աշխատող մեր հայրենակիցներին և նրանց միջոցով նաև Հայաստանին: Ռուսաստանի տնտեսական վիճակը անմիջականորեն կապված է նավթի միջազգային գների հետ, և նավթի գնի մեկ դոլար անկումը իր հետ բերում է ռուսական ռուբլու արժեզրկման՝ 1-1,5 ռուբլու չափով՝ մեկ դոլարի հաշվարկով: Որքան էժանանում է նավթը, այնքան էժանանում է ռուբլին, այնքան նվազում են հայ աշխատանքային միգրանտների եկամուտները: Երեկ արդեն մեկ դոլարը 58,5 ռուբլի էր, չնայած նախորդ օրը այն 57.5 էր: Ռուբլու արժեզրկումը էական հարված է հասցնելու Հայաստանից ապրանք արտահանողներին, որովհետև նրանք իրենց ապրանքը վաճառում են ռուբլով, իսկ այն, հետ գալով Հայաստան, ավելի քիչ դրամի է փոխանակվում: Իսկ տրանսֆերտների և ապրանքների արտահանման ծավալների կրճատումը իրական հարված է հասցնելու Հայաստանի տնտեսությանը, և դրա հետևանքները մենք կտեսնենք առաջիկայում:

2009թ. երբ համաշխարհային տնտեսական ճգնաժամի հետևանքով Հայաստանում արձանագրվեց 14 տոկոսը գերազանցող տնտեսական անկում, բոլորը միաբերան սկսեցին խոսել այն մասին, որ Հայաստանի տնտեսությունը պետք է դիվերսիֆիկացնել, որ չի կարելի տնտեսություն կառուցել միայն շինարարության աճի վրա, և պետք է զարգացնել տնտեսության այլ ճյուղեր ևս: Պետք է պակասեցնել Հայաստանի տնտեսության կախվածությունը տրանսֆերտներից, որովհետև այն ժամանակ ևս պարզ էր, որ դրանք մի օր պակասելու են: Ինչ ունենք արդյունքում. իհարկե շինարարությունը որպես տնտեսության հիմնարար ճյուղ գյություն չունի, և չկա նրա ծավալների կրճատման արդյունքում նման անկում ունենալու վտանգ: Բայց չկան նաև տնտեսության այլ ճյուղեր, որոնք պետք է փոխարինեին շինարարությանը: Հայաստանը ինչպես կախված էր արտաքին տրանսֆերտներից, այնպես էլ շարունակում է մնալ, և դրանց նվազումը նույքան ցավագին է զգացվում, որքան որ զգացվել է միշտ:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում