Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում այս րոպեներին տեղի է ունենում Համահայկական 6-րդ խաղերի բացման հանդիսավոր արարողությունը։
Համահայկական 6-րդ խաղերն աննախադեպ է թե՛ մասնակիցների թվով (շուրջ 6000 մարզիկ, մարզուհի), թե՛ քաղաքների աշխարհագրությամբ: Այս անգամ խաղերը կանցկացվեն ՀՀ մայրաքաղաք Երևանում, ԼՂՀ մայրաքաղաք Ստեփանակերտում, Գյումրիում, Վանաձորում, Աբովյանում, Արտաշատում` օգոստոսի 2-13-ը։ Նախկին 10 մարզաձևերին ավելացել են ևս 7-ը։
Ձեզ ենք ներկայացնում պատվիրակությունների ելքը՝ 1in.am Sport-ի ֆոտոշարքում։ Ավելի վաղ ներկայացրել էինք ֆոտոռեպորտաժ՝ բացման հանդիսավոր արարողությունից։
Ֆոտոռեպորտաժը՝ Հակոբ Բերբերյանի