Ղրիմի թաթարների համաշխարհային կոնգրեսի պատվիրակներից մեկին ԱՄՆ ներկայացուցիչը նվիրել է խաղաքարտերի կապուկ, որոնք տպված են Ռուսաստանի և Ղրիմի իշխանության ներկայացուցիչների նկարներով, իսկ դրանց երեսին` ավտոմատավոր մատրյոշկաներ են՝ «կանաչ մարդուկների» տեսքով, հայտնում է ru.krymr.com-ը:
Ուկրաինայի նախկին նախագահ Վիկտոր Յանուկովիչը պատկերված է որպես ագռավի վեց, Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը` ագռավի տուզ: Ինչպես հաղորդում է պորտալը, քարտերի այդպիսի կապուկ կարելի է ձեռք բերել ԱՄՆ-ում: Նշվում է, որ կապուկում մեծ թիվ են կազմում Ղրիմի իշխանավորները և ուժային կառույցները: